Սիրիայում արևմտյան երկրների դեսպանները անցանկալի անձ են հայտարարվել
Սիրիայի իշխանությունները այսօր պաշտոնապես հայտնել են երկրում մի շարք արևտմյան պետությունների դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի և Իտալիայի դեսպանները պետք է Սիրիայից հեռանան 3 օրվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «SANA»-ն։
Ավելի վաղ թվարկած երկրների իշխանություններն իրենց երկրներից վտարել էին Սիրիայի դեսպաններին՝ որպես բողոքի նշան Հուլա քաղաքում տեղի ունեցած սպանդը կազմակերպելու դեմ։
Սիրիայի իշխանությունները և նախագահ Բաշար Ասադը հայտարարել էին, սակայն, թե ոչ մի առընչություն չունեն այդ արյունահեղության հետ, և դա սադրանք է, որը կազմակերպել են ապստամբ գրոհայինները։
Նշենք, որ արևմտյան երկրների մեծամասնությունը չի հավատում Ասադի վարչակարգի վիճակագրությանն ու հայտարարություններին։ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը, սակայն, այլ կարծիքի են ու համամիտ չեն Արևմուտքի հետ։