Կայացավ «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության և այլ հարցեր:
Միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը:
Խմբակցության որոշմամբ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում խմբակցության ներկայացուցիչ ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, Պետական-իրավական հարցերի ու Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը, Արտաքին հարաբերությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում հանրությանը կծառայի Ալեքսանդր Արզումանյանը, Տնտեսական հարցերի և Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Խաչատուր Քոքոբելյանը:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն