Ահմադինեժադը ՇՀԿ-ի նիստում ներկայացնելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման ծրագիրը
Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 6-7-ին Պեկինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստի ժամանակ Իրանը մտադիր է առաջարկներ ներկայացնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանի քաղաքական իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Պեկին մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նրա խոսքերով՝ դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Իրանը ակտիվորեն մասնակցում է ՇՀԿ-ի աշխատանքներին.
–Վերջին 7 տարին, միայն մեկ բացառությամբ, Իրանի ներկայացուցիչները մասնակցել են ՇՀԿ-ի բոլոր նիստերին: Իրանն ակտիվ համագործակցություն ու խորհրդակցություն է ծավալել ՇՀԿ-ի անդամ և դիտորդ երկրների հետ: Բացի ՇՀԿ-ի նիստին մասնակցելուց, ես մտադիր եմ հանդիպումներ ունենալ նաև Չինաստանի բարձաստիճան պաշտոնյաների հետ՝ Իրանի և Չինաստանի միջև համագործակցության մակարդակի բարձրացման նպատակով: Չինաստանն Իրանի ամենահիմնական տնտեսական գործընկերներից մեկն է: