Հինգ ծնողազուրկ երեխաների անօթևան ընտանիքը հայտնվել էր բնակարանից զրկվելու վտանգի առջև
Երկու օր, առավոտվանից մինչ երեկո, ամբողջ քաղաքի տարածքով մեկ փնտրելուց հետո միայն կարողացանք գտնել մայիսի 24-ին Գյումրիում կայացած բնակարանների բաշխման վիճակահանությանը չմասնակցած հինգ ծնողազուրկ երեխաների ընտանիքին: Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրումը կանոնակարգող ՀՀ կառավարության որշումների համաձայն՝ այն ընտանիքներին, որոնք ամբողջ կազմով բացակայում են Հայաստանից, բնակարանի հատկացումը հետաձգվում է:
Վերջին վիճակահանությանը 80-ամյա Ջանինյան Անահիտի ընտանիքից ոչ մեկը չէր մասնակցել: Բնակբաշխման հանձնաժողովում նրանց թողած հեռախոսահամարով բազմաթիվ անգամ զանգահարել ենք, սակայն մշտապես անհասանելի էր: Քաղաքաշինության նախարարության համապատասխան պաշտոնյաների խնդրանքով՝ այս ընտանիքի փնտրտուքը վերածվեց մի իսկական փորձության: Նրանց անունները չկային անգամ ջրմուղի ցուցակներում:
Նախ՝ տնակային ավանների քարտեզում գտանք 237 կոտորակով թվարկված տարածքը, որը Գյումրիի ծայրամասում` Վանաձոր տանող ճանապարհի աջ հատվածում է, մեկնեցինք այնտեղ: Այդ վայրում գտնվող տնակներից մեկի բնակիչը, չգիտես ինչից դրդված, մեզ հայտնեց, թե Անահիտի ընտանիքը 3-րդ տարին է, ինչ ապրում է քաղաքի մյուս ծայրում՝ երկրաշարժից կանգուն մնացած ու կիսով չափ բնակեցված, Բուլվարային կոչվող թաղամասի, 9–հարկանի շենքերից մեկում: Բնականաբար մեզ ոչինչ չէր մնում անել, քան գնալ և փնտրել այնտեղ: Առաջին օրը տասնյակ բարձրահարկերում անպտուղ փնտրելուց հետո դատարկաձեռն վերադարձանք, այստեղ չեմ ուզում անդրադառնալ և պատմել, թե ինչպիսի աղքատություն և բարքեր են տիրում այդ թաղամասում... միայն ասեմ, որ դա իրոք առանձին և շատ լուրջ հրապակման թեմա է:
Հաջորդ օրը քաղաքաշինության նախարարության կողմից մի փոքր ուղորդող տեղեկատվություն ստացանք և ուղևորվեցինք քաղաքի մեկ այլ ծայրամասում գտնվող տնակային ավան: Երկար հարց ու փորձից հետո պատահաբար հայնաբերեցինք այդ ընտանիքի առանց մոր մնացած 5 երեխաներից ավագին` 16-ամյա Անահիտին, որը, ինչպես հետագայում պարզվեց, վիճել ու հեռացել է տանից և բնակվում է ինչ-որ ծանոթներից մեկի տանը: Հենց նրանից էլ իմանալով 2-րդ կարգի հաշմանդամ հոր հեռախոսահամարը՝ վերջապես կրկին քաղաքից դուրս մի վայրում գտանք վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ծնողական ջերմ հոգածության կարոտ երեխաներին, հայտնեցինք նոր և հարմարավետ 3–սենյականոց բնակարան ստանալու 24 տարի ուշացած բարի լուրը:
Վերջում ավելացնենք, որ մենք դատարկաձեռն չէինք գնացել, մեզ հետ տարել էինք ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկած մանկական հագուստներ:

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում http://youtu.be/SKyivqYuIIE: