ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մեծ է 1918թ. մայիսի 28-ի խորհուրդը: Հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը և վերագտնելով անկախությունը՝ առաջին աշխարհամարտի թոհուբոհում հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար մղեց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակ մնալու վտանգի դեմ: Դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով՝ հայ ժողովուրդն ինքնորոշվեց և հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:
Այդ օրերին վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, դրված էր ազգի լինել-չլինելու հարցը: Ոսոխը մտել էր Հայոց աշխարհի սիրտը՝ Արարատյան դաշտավայր: Անասելի զրկանքներ ապրող հայությունը ոտքի կանգնեց՝ դիմագրավելու հայրենիք ներխուժած հրոսակներին: Այդ օրերին հայ ժողովուրդը ոչ միայն ինքնորոշվեց, այլև տեր կանգնեց անկախ ապրելու իր որոշմանը՝ մղելով անհավասար, սակայն հաղթական կռիվ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում:
Փառք ու պատիվ Հայոց վերածնված պետականության հիմնադիր հայրերին և 1918թ. մայիսյան հերոսամարտի բոլոր մարտիրոսներին ու մասնակիցներին:
1918թ. մայիսի 28-ին կայացված որոշման և այդ օրերին մղած հերոսամարտի շնորհիվ է, որ այսօր մենք հնարավորություն ունենք խոսելու մեր անկախ հայրենիքի ինքնիշխանության մասին և զորավիգ լինելու Արցախի արդար դատին: 91 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այսօր էլ ազգային համաձայնության և միասնության են կոչում մեզ:
Սիրելի հայրենակիցներ,
Կրկին սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր ազգային արժանապատվության այս տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս ազգային համաձայնություն և միասնություն՝ հանուն մեր հայրենիքի և պետականության: