Լրահոս

06.06.2012 09:46


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը  իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ.  հունիսի  7-ին՝ ժամը 9։00-ից մինչև հունիսի 8-ի ժամը 21։00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Նորք-Մարաշ վարչական շրջանի` ամբողջությամբ,
  2. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների,
  3. Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ, Մուշավանի 7-10, Սարի Թաղի 2-28 փողոցների, Վարդաշենի հանրակացարանների ու հարակից  տարածքների: 

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը