Լրահոս

06.06.2012 09:54


Արձագանք երեք տարվա վաղեմության նյութին

Արձագանք  երեք տարվա վաղեմության նյութին

Թող տարօրինակ չթվա, որ արձագանքում ենք երեք տարվա վաղեմություն ունեցող նյութին, բայց ինտերնետում ինֆորմացիա փնտրելիս մի քանի անգամ այն տեսնելուց հետո չկարողացանք անտարբեր մնալ: «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսներից մեկում Սուրեն Գյանջումյանն ասել էր, թե պարարվեստում Գագիկ Գինոսյան անձնավորություն չի ճանաչում, այլ միայն տեսել է նրան հեռուստացույցով` ժյուրիի անդամի կարգավիճակով: Ի պատասխան սրան և ի գիտություն բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում Գինոսյանին՝ մենք` Անուշ Մնացականյանս և մի խումբ երկրպագուներս, կցանկանայինք ասել, որ բավական է գեթ մեկ անգամ ամսվա վերջին ուրբաթ օրն այցելել Կասկադ` բաց դասի, կամ ներկա գտնվել «Կարինի» որևէ համերգի` զգալու համար, թե ինչպես են բեմը թնդացնում թե՛ պարողները, թե՛ հանդիսատեսը, որ խմբի հետ հավասար պարում է ողջ համերգի ընթացքում: Եվ այն, որ այսօր հարյուրավոր երիտասարդներ պարում են մեր իսկական ազգային պարերը, այնպես, ինչպես դրանք պարել են մեր նախնիները, Գագիկ Գինոսյանի և նրա պես նվիրյալների շնորհիվ է:  

Անուշ Մնացականյան և «Կարինի» երկրպագուներ

Այս խորագրի վերջին նյութերը