Լրահոս

06.06.2012 11:08


Օբաման դասերից բացակայող աշակերտի համար բացատրագիր է գրել

Օբաման դասերից բացակայող աշակերտի համար բացատրագիր է գրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մինեսոտա նահանգի 5-րդ դասրանի աշակերտի համար բացատրագիր է գրել։ Դպրոցականը  նախագահի հանրահավաքին մասնակցելու համար դասերից բացակայլել է։

«ABC» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ տղան հոր հետ մասնակցել է հանրհավաքին, և նրան հաջողվել է սեղմել նախագահի ձեռքը։ «Երբ ես սեղմեցի նրա ձեռքը, նա հանկարծ ինձ ասաց, որ ես, հավանաբար, բացակայել եմ դպրոցից։ Դրանից հետո նա վերցրեց գրիչն ու ծոցատետրը և նամակ գրեց դպրոցի տնօրեն Ակերմանին»,–պատմել է 11–ամյա Թայլեր Սալիվանը։

«Պ.–ն Ակերման,

խնդրում  եմ  ներել Թայլերին։ Նա եղել է ինձ հետ։

Բարաք Օբամա»,–գրել է ԱՄՆ նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը