«Freedom House». «Հայաստանը կիսաավտորիտար կառավարում ունեցող երկիր է»
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարկել է հերթական զեկույցը, որում ամփոփել է Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային տարածքի 29 պետություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները:
«Պետությունները՝ անցումային շրջանում» կոչվող զեկույցում առանձնակի ուշադրություն է դարձվել ընտրական համակարգերի կենսագործունեությանը, հակակոռուպցիոն միձոցառումներին, մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության վիճակին։
Երկրները գնահատվել են յոթբալանոց սանդղակով, որտեղ մեկ միավորը համապաստասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ յոթ միավորը նշանակում է, որ տվյալ պետությունում ավտորիտար կառավարում է:
Ըստ «Freedom House»-ի փորձագետների՝ ժողովրդավարության մակարդակը Հայաստանում 5,39 միավոր է՝ նախորդ տարվա գնահատված 5.43-ի փոխարեն: Դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքում: Այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որն այս զեկույցում դասվել է անցումային կամ «հիբրիդային» տիպի պետությունների շարքին:
Ժողովրդավարության զարգացման և կայացման առումով Հայաստանից ավելի վատ վիճակում են միայն ավտորիտար երկրների շարքին դասված Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունները, Ռուսաստանն ու Բելառուսը։