Լրահոս

06.06.2012 12:55


Իսրայելցի քաղաքագետ. «Ղարաբաղը կմնա նրան, ում տնտեսությունը ավելի ուժեղ կլինի»

Իսրայելցի քաղաքագետ. «Ղարաբաղը կմնա նրան, ում տնտեսությունը ավելի ուժեղ կլինի»

Իսրայելի ներգաղթի նախարարության ավագ աշխատակից, քաղաքագետ  Վլադիմիր Խանինը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծապես կախված է հակամարտող երկրների տնտեսական զարգացման մակարդակից։

–Վերջին հաշվով Ղարաբաղը կմնա այն պետությանը, ում տնտեսությունն ավելի ուժեղ կգտնվի,–նշել է քաղաքագետը։

Խանինը ավելացրել է նաև, որ էթնիկական հակամարտությունները շատ բարդ է կարգավորել, և եթե հիմա Իսրայելը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա ստիպված կլինի նույնը անել նաև Պաղեստինի՝ 1967թ. սահմաններով պետության պարագայում.

–Ուստի «դե յուրե» Իսրայելը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ նրա միացումը Հայաստանին,–հավելել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը