Լրահոս

06.06.2012 13:08


Ռազմական փորձագետ. «...եթե մի հատ կրակեցին, տասը ստանալու են»

Ռազմական փորձագետ. «...եթե մի հատ կրակեցին, տասը ստանալու են»

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ աշխարհաքաղաքական մեծ կշիռ ունեցող պետություններին այս պահին պատերազմը ձեռնտու չէ, հետևաբար նրանք աչք են փակում Ադրբեջանի գործողությունների վրա՝ վստահ լինելով, որ նա   պատերազմի չի դիմի: Ադրբեջանն էլ օգտվում է այս իրավիճակից, իսկ պատերազմ չվերսկսելը տարիներ շարունակ ներկայացնում է որպես իր փոխզիջումը։

Ադրբեջանցիներին անհրաժեշտ է պերմանենտ լարվածություն առաջին գծում, սակայն՝ ոչ պատերազմ։ Իրենք շատ լավ հասկանում են, որ գոնե տվյալ ժամանակահատվածում, նաև, իհարկե, տեսանելի հեռանկարում, տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեցող պետություններին մեծ պատերազմը ձեռնտու չէ,–ասել է Դ. Ջամալյանը՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ դիվերսիոն գործողությամբ Ադրբեջանը ստուգում էր ԱՄՆ արձագանքը, բայց հասկացավ, որ շանտաժի լեզուն չընկալվեց.

Մի բան հստակ է՝ ամեն անգամ պետք է արժանի պատասխան տանք հակառակորդի նկրտումներին, որովհետև որքան հուժկու լինի մեր արձագանքը, այնքան երկարատև կլինի դրան հետևած անդորրը։ Ադրբեջանում պետք է վստահ լինեն, որ եթե մի հատ կրակեցին, տասը ստանալու են: Պետք է նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել։ ԱԳ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, սակայն միայն հայտարարությամբ չէ, որ պետք է սահմանափակվել: Մենք նախաձեռնողական պիտի լինենք նաև դեսպանատների աշխատանքը ակտիվացնելու, տարբեր միջազգային հանրային շրջանակների հետ աշխատելու առումով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը