Հովիկ Աբրահամյանը ևս 4 հոգու ԱԺ աշխատակազմ է հետ բերել
Հունիսի 4–ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս 4 աշխատակցի հետ է բերել խորհրդարան։ Խոսքը նրա խորհրդական ՍերգեյԼոքյանի, ռեֆերենտներ ՆարեԴանիելյանի ևՆվարդՎարդանյանի, ինչպես նաև ԱԺ արտաքին կապերի վարչության պետ ՎալերիՄկրտումյանի մասին է։ Նրանք ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հեռանալուց և Սամվել Նիկոյանի ընտրվելուց հետո ազատման դիմումներ էին գրել։
Նշենք, որ հունիսի 4–ին Հովիկ Աբրահամյանը ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանին նշանակել է իր մամուլի քարտուղար: Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատել էր Սամվել Նիկոյանը։
Հովիկ Աբրահամյանը ևս 4 հոգու ԱԺ աշխատակազմ է հետ բերել
Հունիսի 4–ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս 4 աշխատակցի հետ է բերել խորհրդարան։ Խոսքը նրա խորհրդական Սերգեյ Լոքյանի, ռեֆերենտներ Նարե Դանիելյանի և Նվարդ Վարդանյանի, ինչպես նաև ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանի մասին է։ Նրանք ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հեռանալուց և Սամվել Նիկոյանի ընտրվելուց հետո ազատման դիմումներ էին գրել։

7or.am