Աշոտ Գրիգորյան. «Արցախյան հարցի շահարկումով ԱՄՆ-ը փորձելու է ստանալ իրեն համար բաղձալի արդյունքներ»
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տրամադրեց մեզ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի վերլուծությունն` Ադրբեջանի կողմից հայկական սահմանային գյուղերի վրա կատարված հարձակումների մասին:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, վերլուծելով Ադրբեջանի կողմից կազմակերպված հարձակումները հայկական սահմանային գյուղերի վրա, կատարել է հետևյալ եզրահանգումները: Անկասկած կարելի է համաձայնվել քաղաքական գիտությունների ասոցացիայի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պ. Հայկ Քոթանջյանի տարածած հայտարարության հետ, որ հարձակման կազմակերպիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է և հարձակումը նախապատրաստված էր ԱՄՆ պետ քարտուղար Հիլրի Քլինտոնի այցի կապակցությամբ: Շարունակելով այդ միտքը կարելի է հասկանալ, որ հարձակումն ունի հեռահար նպատակներ. ապացուցելու պատերազմի սկսման մեծ հավանականությունն ու արդարացնելու ազատագրված տարածքներ ամերիկյան խաղարար ուժեր մտցնելու անհրաժեշտությունը: Անկասկած Ալիևն ազատագրված տարածքներն արագ հետ ստանալու կարճ ճանապարհը տեսնում է ամերիկյան օգնության միջոցով: Իսկ ԱՄՆ-ը Իրանի հյուիսիսային սահմանում զորքեր տեղադրելու հնարավորության կարճ ճանապարհը տեսնում է Արցախի և ազատագրված տարածքների սահմանային գոտիներում խաղաղապահ ուժեր տեղադրելու միջոցով: Այս իրավիճակը հիշեցնում է 2010թ-ի հունիսյան իրավիճակը, երբ լուրջ խոսակցություներ էին գնում վերոհիշյալ տարածքներ խաղաղապահ ուժեր մտցնելու մասին, և նույնիսկ ԶԼՄ-ներ սպրդեց տեղեկատվություն, որ նախապատրաստվում է կարճ պատերազմի իմիտացիա Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ցավոք Ադրբեջանը հաստատում է, որ ինքը դեռևս պատրաստ է վերահսկողությունից դուրս գալու և նման քայլեր կատարելու թատերականացված իմիտացիային: Մեր կարծիքով այս հիպոթեզը հայ ռազմական քաղաքագետների կողմից խորն ուսումնասիրության կարիք ունի: Այդ կանխագուշակումը հաստատվում է նաև, եթե հետևենք ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրմանը և արևմտյան քաղաքագետների վերլուծություններին: Իրանի վերաբերմունքն այս հարցի շուրջ բազմիցս արտահայտված է, իսկ Ռուսաստանինը կանխատեսելի է. երկուսն էլ բացառիկ դեմ են տարածաշրջանում ամերիկյան զինվորականների հայտնվելուն և խնդրի ամերիկյան լուծուման տարբերակներին:
Պետ. քարտուղար Քլինթոնի այցը Հայաստան հաշվարկված էր ետ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա և նախագահական ընտրություններին պատրաստվող Հայաստանում որոշակի ամերիկյան շահերը հետապնդող քայլերի իրականացմանը: Ազգային Ժողով անցած հինգ կուսակցություններից երեքը խիստ դժգոհ են կայացած ընտրություններից և պատրաստվում են պայքարելու մյուս երկուսի դեմ: Բնական է, որ վերոհիշյալ պատճառների շնորհիվ ԱՄՆ-ի համար կա պարարտ հող նախագահական ընտրությունների, ինչպես նաև գործող նախագահի վրա ազդելու հարցում: Արցախյան հարցի շահարկումով ԱՄՆ-ը փորձելու է ստանալ իրեն համար բաղձալի արդյունքները. շրջափակել Իրանը և ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը: Այս երկու գործընթացներն էլ Հայաստանի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով: Հենց այս հարցերի շուրջ պետք է կենտրոնացվի հայկական քաղաքական և ռազմավարական միտքը: Անհրաժեշտ է աննախադեպ ակտիվ աշխատանքներ վարել մոտակա ամառային ամիսներին պայթունավտանգ իրավիճակներից խուսափելու համար:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն