Լրահոս

06.06.2012 14:15


Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարին

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարին

Հայկական բանակի պահեստային սպա, կապիտան Արթուր Եղիազարյանի բաց նամակը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.

«Հարգարժա՛ն պարոն Օհանյան, այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանների մոտ, ստիպում է, որ Ձեզ դիմեմ կարճ խնդրանք-առաջարկով: 

Հին սպարտացիների պես, հանուն ազգի առողջ գենոֆոնդի (18-20 տարեկան զորակոչիկների) պահպանման, մեզ` այն պահեստային զինվորականներիս, որոնք որպես կամավորականներ ցանկանում են, ֆիզիկապես կարողունակ են և ունեն տված սերունդ, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների` զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև որ այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը: 

Ես ներկայումս քաղաքացիական ծառայող եմ, բայց պատրաստ եմ մշտապես մասնակցել պլանային և ֆիզիկական-վերականգնողական վարժանքների և նման իրավիճակների առաջացման դեպքում մեկնել վտանգավոր սահմանահատվածները` մեր ողջ ուժն ու գիտելիքները կրկին ի սպաս դնելով հանուն հավիտենական արժեքների` Ազգի և Հայրենիքի պաշտպանության: 

Մենք պետք է լինենք Ազգ - Բանակ: 

Կարծում եմ, որ այս հարցում ունեմ համախոհներ և իրավունք եմ ինձ վերապահում հանդես գալու Ազգի այդ հատվածի անունից: 

Խնդրում եմ մտածել ասածիս ուղղությամբ, և այս խնդրի իրագործման գործնական տարրերի ներդրման հարցում պատրաստ եմ համագործակցել: 

Պատիվ ունեմ:

Հարգանքով` Հայոց բանակի պահեստի սպա, կապիտան Եղիազարյան»:

Այս խորագրի վերջին նյութերը