Ադրբեջանցիները կրակել են Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի վրա
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների հետ հաճախակի շփում ունեցող, ԵՊՀ դասախոս Ռուբեն Աբրահամյաննայսօր լրագրողներին ասել է, որ երեկ՝ ժամը 5:30-ի սահմաններում, ադրբեջանցիները կրակել են Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի վրա։ Կարմիր խաչի աշխատակիցներն այնտեղ են ադրբեջանական կողմի կրակահերթից վիրավորված գյուղացուն տեսակցելու համար։
Ռուբեն Աբրահամյանն ընդգծել է նաև, որ այդ շրջանում կրակոցները սովորական երևույթ են դարձել, և սարսափելի է, որ երեխաները սովորել են ապրել նման կրակոցների տակ:
Ադրբեջանցիները կրակել են Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի վրա
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների հետ հաճախակի շփում ունեցող, ԵՊՀ դասախոս Ռուբեն Աբրահամյանն այսօր լրագրողներին ասել է, որ երեկ՝ ժամը 5:30-ի սահմաններում, ադրբեջանցիները կրակել են Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի վրա։ Կարմիր խաչի աշխատակիցներն այնտեղ են ադրբեջանական կողմի կրակահերթից վիրավորված գյուղացուն տեսակցելու համար։
Ռուբեն Աբրահամյանն ընդգծել է նաև, որ այդ շրջանում կրակոցները սովորական երևույթ են դարձել, և սարսափելի է, որ երեխաները սովորել են ապրել նման կրակոցների տակ:
7or.am