Լրահոս

06.06.2012 15:40


«Ֆերմերային Շարժում» ՀԿ–ը հայցում է սպառողների, գործարարների աջակցությունը

«Ֆերմերային Շարժում» ՀԿ–ը հայցում է սպառողների, գործարարների աջակցությունը

Հայաստանի «Ֆերմերային Շարժում» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարբեր մարզերում կուտակվել է մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը պայմանավորված է անցյալ տարվա առատ բերքի իրացման հետ կապված օբյեկտիվ դժվարություններով:

 Հաշվի առնելով կարտոֆիլի նոր բերքի իրացման շրջանում նախորդ տարվա բերքի իրացման հետ կապված խնդիրները, գյուղացիական տնտեսությունների անունից հայցում ենք սպառողների, գործարարների, այլ շահագրգիռ կառույցների աջակցությունը` շուկայականից զգալիորեն ցածր գներով, առանց միջնորդների և վերավաճառողների ձեռք բերելու կարտոֆիլի կուտակված խմբաքանակը:

 Կարտոֆիլի բերքի իրացումը կօգնի գյուղացիներին` մասնակիորեն փոխհատուցելու կատարված ծախսերը, լուծելու սոցիալական խնդիրները և ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ` զարգացնելու երկրի տնտեսությունը:

 

Այս խորագրի վերջին նյութերը