ԵԱՀԿ նախագահողը հունիսի 11-ին և 12-ին կլինի Հայաստանում
ԵԱՀԿ գործող նախագահը՝ Իռլանդիայի փոխվարչապետ ու փոխարտգործնախարար Իմոն Գիլմորը, կայցելի Հարավային Կովկաս։ Հունիսի 11–ին և12-ին նա կլինի Երևանում, 12-ին և 13-ին՝ Թբիլիսիում, 13-ին ու 14-ին՝ Բաքվում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքէջից։
Գիլմորը հանդիպումներ կունենա կառավարության ղեկավարների ու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ և կքննարկի ԵԱՀԿ–ի հետ համագործակցելու հետ կապված հարցեր։
ԵԱՀԿ նախագահողի այցի հիմնական նպատակը, սակայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների քննարկումն է։