ՀԿ–ի նախագահ. «Ճանապարհային երթևեկության կանոնների խստացումների նպատակը գումարների հավաքագրումն է»
«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խստացումների նպատակը գումարների հավաքագրումն է։
–Սահմանված արագությանգերազանցման տուգանքը հիմա կազմում է 10 000-ից 60 000 դրամ, կրկնակի մուծումը վերացել է, ստացվում է՝ որքան խախտում ես, ամեն անգամ միևնույն չափի գումար ես մուծում,–ասել է նա։–Այժմ ծխելն արգելվում էբոլոր տեսակի մեքենաներում: Տուգանքի չափն էլ սահմանված կարգով 5000 դրամ է, բայց նշված չէ, թե ով է տուգանվում՝ ուղևո՞րը, թե՞ վարորդը:Ըստփոփոխության՝այժմչենզրկումվարորդականիրավունքից՝անկախնրանից, թեքանիխախտումէկատարվել:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 1-ից, ևԷդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ դրանից հետո «Աքիլլես» կենտրոնն արդեն օրական 50-60 զանգ է ստանում։
ՀԿ–ի նախագահ. «Ճանապարհային երթևեկության կանոնների խստացումների նպատակը գումարների հավաքագրումն է»
«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խստացումների նպատակը գումարների հավաքագրումն է։
–Սահմանված արագության գերազանցման տուգանքը հիմա կազմում է 10 000-ից 60 000 դրամ, կրկնակի մուծումը վերացել է, ստացվում է՝ որքան խախտում ես, ամեն անգամ միևնույն չափի գումար ես մուծում,–ասել է նա։–Այժմ ծխելն արգելվում է բոլոր տեսակի մեքենաներում: Տուգանքի չափն էլ սահմանված կարգով 5000 դրամ է, բայց նշված չէ, թե ով է տուգանվում՝ ուղևո՞րը, թե՞ վարորդը: Ըստ փոփոխության՝ այժմ չեն զրկում վարորդական իրավունքից՝ անկախ նրանից, թե քանի խախտում է կատարվել:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 1-ից, և Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով՝ դրանից հետո «Աքիլլես» կենտրոնն արդեն օրական 50-60 զանգ է ստանում։
7or.am