Լրահոս

28.05.2009 13:08


Կալիֆորնիայում հայերն Օբամային բողոքի ցույցով կդիմավորեն

Կալիֆորնիայում հայերն Օբամային բողոքի ցույցով կդիմավորեն

«ԱՄՆ-ի հայերը հիասթափված են Բարաք Օբամայից, ով, չնայած իր նախընտրական խոստումներին, չճանաչեց ցեղասպանությունը»,- գրում է Bakililar.AZ-ը՝ տեղեկացնելով, որ Կալիֆորնիայում հայերն Օբամային բողոքի ցույցով են պատրաստվում դիմավորել։

Բողոքի ակցիան նախաձեռնել են Կալիֆորնիայի հայկական երիտասարդական(ԿՀԵԴ) դաշնությունը և «Շանթ» ուսանողական ասոցիացիան։

«Մենք չենք ասում, որ Օբաման մերժում է ցեղասպանությունը։ Բայց մենք պահանջում ենք, որ նա հնարավորինս շուտ ականջալուր լինի մեզ և հասկանա, որ մեր հույսերը արդարացված չեն»,- ասել է ԿՀԵԴ-ի մամուլի խոսնակ Արեգ Սանտիկյանը։

Նրա խոսքերով՝ ակցիայի նպատակը Օբամային նաև ցույց տալն է, թե ինչպես է հայկական համայնքը հիասթափված Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության կրճատումից։

«Երակար ժամանակ Բարաք Օբաման հայ ժողովրդի բարեկամն էր։ Բայց վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Վաշինգթոնի քաղաքականությունը վեր է ճշմարտությունից։ Դա անթույլատրելի է»,- հավելել է Ա. Սանտիկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը