Լրահոս

07.06.2012 13:21


Հետիոտնային անցումները կներկվեն դեղին, իսկ կանգառները՝ կարմիր

Հետիոտնային անցումները կներկվեն դեղին, իսկ կանգառները՝ կարմիր

Այսուհետ ավտոճանապարհներին հետիոտների համար սպիտակով ներկված հոծ գծերը կփոխարինվեն դեղինով: Նման որոշում է ընդունվել այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ: Նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

–Արդեն պիլոտային ծրագիր է իրականացվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, և հետիոտների համար նախատեսված հոծ գծերը ներկվել են դեղին գույնով: Այդ գույնն ավելի ընկալելի է թե´ հետիոտնի, թե´ վարորդի համար: Նաև նշեմ, որ ճառագայթային ազդեցությունը ունի դեղին գույնը և մութ ժամերին ավելի տեսանելի է,–ասաց նա:

Տեղեկացնենք, որ Կառավարությունը հավանության է արժանացրել նաև կանգառների գծային նշանները, ներկայիս դեղինի փոխարեն, կարմիրով փոխելու առաջարկը:

Այս խորագրի վերջին նյութերը