Լրահոս

07.06.2012 13:26


Սևանի ափին հանրային լողափեր են կազմակերպվում

Սևանի ափին  հանրային լողափեր են կազմակերպվում

ՀՀ կառավարությունը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5,5 հեկտարը տրամադրել հանրային նոր լողափերի կազմակերպմանը։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Որոշմամբ ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, և կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։

Այս խորագրի վերջին նյութերը