Սաբինա Ֆրեյզեր. «Մեծ վտանգ կա, որ հակամարտությունը դուրս կգա վերահսկողությունից»
Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը մեկնաբանել է հայ–ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացումը։ Իրավիճակը սահմանին Ֆրեյզերը «շատ սուր» է որակել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը։
–Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հույսերը, որ առկա էին հատկապես մինչև 2011թ. Կազանյան հանդիպմանը, չարդարացան, և հրադադարի խախտման դեպքերը ավելանում են: Մեծ վտանգ կա, որ հակամարտությունը դուրս կգա վերահսկողությունից, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կսկսեն կրակել` նպատակ ունենալով վրեժ լուծել յուրաքանչյուր կորստի համար: Սակայն եթե դա տեղի ունենա, դժվար կլինի կողմերին հետ բերել անդունդի եզրից կամ հաղթել պատերազմում,–հայտարարել է Ֆրեյզերը:
Միաժամանակ փորձագետը նշել է, որ վերջին օրերին սահմանին գրանցված մահվան դեպքերը պետք է ոչ թե նոր կորուստների սկիզբ դառնան, այլ զսպեն պատերազմական գործողությունները.
–Դրանք պարզ ցույց են տալիս, որ զինված հակամարտության վերսկսումը երկու կողմերի համար էլ լուրջ կորուստների կհանգեցնի: Չի կարելի դա սկսել` հեշտ և արագ հաղթանակի հույս ունենալով: Եթե զինված բախումները սկսվեն, հավանական է, որ դրանք երկար կտևեն և ընդարձակ տարածք կընդգրկեն: Անգամ Վրաստանում են զգում, որ պատերազմի դեպքում վնաս կկրեն նաև իրենք։