Լրահոս

28.05.2009 13:32


Սերժ Սարգսյանը պատրաստ է օգտվել իր Սահմանադրական իրավունքից և համաներում հայտարարել

ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը  Սարդարապատում, պատասխանելով լրագրողների  հարցին, ասել է, որ եթե հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու գաղափարը, ապա ինքը  պատրաստ է օգտվել իր Սահմանադրական իրավունքից:
-Վերջին անգամ համաներում եղել է 2006-ին: Եթե այս երեք տարիների ընթացքում հասարակությունում հասունացել է նոր համաներում հայտարարելու գաղափարը, ապա, իրոք, ես պատրաստ եմ օգտվել իմ Սահմանադրական իրավունքից։ Ուստի կոչ եմ անում քաղաքական ուժերին, հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության մասին ու համաներման պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր և եթե արդյունքում պարզվի, որ իրոք, հասարակության մեջ նման ցանկություն կա, ես անմիջապես կօգտվեմ իմ Սահմանադրական իրավունքից, կդիմեմ Ազգային ժողով օրենք ընդունելու մասին,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը