Լրահոս

07.06.2012 15:34


Ոստիկանությանը թույլատրվել է Հայաստան ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ

Ոստիկանությանը թույլատրվել է Հայաստան ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` նպատակ ունենալով սահմանել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման արտոնագիր ստանալու համար սահմանված հայտի մերժման հիմքերը։

Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանությանը թույլատրել է Հայաստան ներմուծել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համեմատական նմուշներ, ինչը կնպաստի դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով փորձաքննությունների իրականացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը