Լրահոս

07.06.2012 16:05


Քաղաքագետ. «Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը»

Քաղաքագետ. «Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը»

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը այսօրվա ասուլիսում լրագրողներին ասել է, որ ԱՄՆ–ի կողմից  Թուրքիայի և Ադրբեջանի վրա լուրջ ճնշումներ չեն լինի. մերձավորարևելյան իրադարձություններում Թուրքիայի դերը կարևորվում է, Արևմուտքն էլ որոշակիորեն կախվածության մեջ է ընկել Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից դիվերսիոն վերջին գործողություններին, նա նշել է, որ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը՝ օգտվելով վերջին շրջանում իր նկատմամաբ միջազգային հանրության կողմից ճնշումը թուլացնելուց։ Չնայած, այս շանտաժը, ըստ քաղաքագետի, պատերազմի չի վերաճի՝ իր ուժերի վրա Ադևբեջանի անվստահության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը