Հայկական գամփռը՝ 167 երկրների շների հաղթող և ոսկե մեդալակիր
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է շների ցուցահանդես, որին մասնակցել է 167 երկիր, այդ թվում նաև Հայաստանը։ Մեր երկիրը ներկայացնող «Գամփռ գելխեղդ» շնատեսակը գրավել է առաջին տեղը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գրիգորյանը:
–Մենք կարողացանք այդքան շների մեջ տանել այդ մեդալները և հաղթանակ ապահովել: Դա նրանից է, որ մենք ունենք Աստծո շնորհ, ունենք հավատ, և հավատով էինք գնացել ու մի քանի մեքենաներով, դրոշներով, տարել էինք մեր ավանդական կոնյակն ու գինին,–ասել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ գամփռի պահպանման համար ստեղծվել է հատուկ շնաբուծարան, որտեղ ճիշտ խաչասերումներ են կատարվում, որպեսզի շնատեսակը հանկարծ չկորչի: Գամփռի 6 ամսական ձագերը ուղղակի զարմացնում են իրենց տեսքով.
–Մենք նկարներ ենք ուղարկել տարբեր երկրների միություններ, և այսօր մեզ մի նամակ է եկել, որտեղ չեն հավատում, որ դրանք 6 ամսական ձագեր են: Մեզ հարցնում են, ինչ է սրանք` շու՞ն, թե ձի՞: Պատկերացնում եք մեր շան հզորությունը: Շան հենց այս ցեղատեսակն է, որը շատ պատերազմների ժամանակ հին դարերում օգնել է Հայաստանին պատերազմներում հաղթելու,–նշել է Գրիգորյանը:
Նշենք, որ Հայաստանի շները վերջին մրցաշարում գրավելով առաջին հորիզոնականները՝ տարբեր անվանակարգերում 6 ոսկե մեդալ և մեկ գավաթ են նվաճել: