Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում արդեն պատրաստ են առարկայական հանձնախմբերը
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այս տարի հանրակրթական դպրոցներում աշակերտների գիտելիքների ստուգում կանցկացվի 4-րդ, ավարտական պետական քննություններ՝ 9-11-րդ դասարաններում։
4-րդ դասարանցիները քննություն կհանձնեն մայրենի լեզվից (թեստ կամ թելադրություն՝ դպրոցի ընտրությամբ) և մաթեմատիկայից։ Գնահատումը կկատարվի 10 միավորանոց համակարգով։
9-րդ դասարանցիներն ավարտական քննություններ կհանձնեն մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, օտար լեզու և բնագիտական որևէ առարկայից։ Բնագիտությունից և օտար լեզվից քննությունը բանավոր է և կգնահատվի 10 միավորով, իսկ մյուս քննությունները կանցկացվեն ԳԹԿ-ի կազմած թեստերով և կգնահատվեն 20 միավորանոց համակարգով։
11-րդ դասարանում թե՛ ավարտական և թե՛ միասնական քննությունները գնահատվում են 20 միավորանոց համակարգով։
9-րդ և 11-րդ դասարանների աշակերտները քննություն կհանձնեն նաև ֆիզիկական պատրաստվածությունից։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում արդեն պատրաստ են առարկայական հանձնախմբերն ու քննություններն անցկացնելու ժամանակացույցները: Քննությունների կազմակերպիչների հետ անցկացվել են նախապատրաստական սեմինարներ։
Միասնական քննությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանն է կազմակերպում մայրաքաղաքում կենտրոն-դպրոցների նախապատրաստումը։ Այս տարի միասնական քննություններ անցկացնելու կենտրոն - դպրոցներն են Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ. 20, 36, 139, 190, 195, 189, 199 դպրոցները։ Քննությունները կընթանան նաև մի շարք բուհերի դահլիճներում։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ ավարտական և միասնական քննություններն այս տարի կսկսվեն ժամը 11.00-ին։
Ավարտական քննությունները հանձնելու համար, օտար լեզվից բացի, որի համար նախատեսված է 90 րոպե, տրվում է 120 րոպե ժամանակ։ Հանրակրթական դպրոցներում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ժամաքանակն ավելի է. 4-րդ դասարանում՝ 20-30 րոպե, 9-րդ դասարանում՝ 60 րոպե։
Միասնական քննությունների տևողությունը 180 րոպե է՝ բացառությամբ օտար լեզուների, որոնց համար սահմանված է 150 րոպե։