Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ այնտեղ մարմնավաճառության աճի վտանգ կա
Բրիտանիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ 2012թ. ամռանը Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ երկրում կավելանա մարմնավաճառությունը:
Ինչպես հաղորդում է «BBC»-ն, ամերիկյան Նևադա նահանգի հասարակաց տներից մեկի սեփականատերը, հիմնվելով Վանկուվերի օլիպիադայում իր տեսածի վրա, ենթադրել է, որ մրցումների ժամանակ Լոնդոն կտեղափոխվեն հազարավոր աղջիկներ հարավարևելյան Ասիայից, Ալբանիայից և Աֆրիկայից:
Վերլուծաբանները, այնուամենայնիվ, հակված են այն տեսակետին, որ Բրիտանիայում սեռական շահագործման բռնկման վտանգ չկա: Բրիտանիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ կավատներին և նրանց «պատանդներին» երկիր չթողնելու համար:
Արևելյան Լոնդոնում, որտեղ տեղակայված են հասարակաց տները, ոստիկանական ստուգումներ են ընթանում. վերջին 20 ամիսներին այնտեղ արդեն 80 այդպիսի հաստատություն է փակվել: