Լրահոս

08.06.2012 10:38


ՀՀ ԱԻՆ. «Տեսել ենք, արձանագրել ենք, նկարահանել ենք, բայց թե դա ինչ էր...»

ՀՀ ԱԻՆ. «Տեսել ենք, արձանագրել ենք, նկարահանել ենք, բայց թե դա ինչ էր...»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան Հայաստանի երկնքում հայտնվել է լուսային կետ, որը մեծ արագությամբ շարժվել, իսկ այնուհետև անհետացել է։ Երևույթի էության վերաբերյալ կան տարբեր վարկածներ, որոնցից ամենատարածվածի համաձայն՝ դա ռուսական հրթիռ է եղել։ «7օր»–ը փորձել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ճշտել, թե, այնուամենայնիվ, ի՞նչ էր դա։ ԱԻՆ–ից, սակայն, հայտնել են, որ իրեք չեն ճշտել, թե դա ինչ էր.

–Տեսել ենք, արձանագրել ենք, նկարահանել ենք, բայց թե դա ինչ էր... Ախր երկնքում կատարվող իրադարձությունները... Մի հատ ձեր երևակայությունը զարգացրեք. Պաշտպանության նախարարություն, Անվտանգության ծառայություն և այլն… Դա մեզ հետ առընչվող բան չէր։ Ինչ երևույթ էր տիեզերքում, այդ կասկածներին ու վարկածներին մենք չեն ենթարկվում։ Երբ որ իրական տեղեկատվություն լինի, դրա մասին կհայտնենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը