Լրահոս

28.05.2009 14:48


ԱՀԿ–ն վստահեցնում է, որ ՀՀ–ում H1N1 վիրուսի համաճարակային իրավիճակը հանգիստ է

ԱՀԿ–ն վստահեցնում է, որ ՀՀ–ում H1N1 վիրուսի համաճարակային իրավիճակը հանգիստ է

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվության՝աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված' ընդգրկելով նոր տարածքներ:

2009թ. մայիսի 27-ի ժամը 06:00 դրությամբ 48 երկիր պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 13 398 դեպքի մասին՝ 95 մահվան դեպքով:
H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի ձեռքերը լվանալ օճառով և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկի օգնության:
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը և ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը