Ահարոն Ադիբեկյան. «Բոլոր ծաղկավոր հեղափոխությունները «բլեֆի» վրա են կառուցվել»
-Բոլոր ծաղկավոր հեղափոխությունները «բլեֆի» վրա են կառուցվել։ Շատ հմուտ, որովհետև այդ մարդիկ Լաս Վեգասում լավ փորձ ունեն «բլեֆ» անելու։ Իր (Գագիկ Ծառուկյանի-խմբ.) քարոզարշավում այդպիսի տարրեր կան։ Կարող է՝ նա տեսել է և դուրն եկել է, կրկնում է։ Ես ֆիլմ եմ նայել գունավոր հեղափոխությունների մասին, որտեղ կետ առ կետ նշվում է, թե ոնց ինչ է արվել Ղրղզստանում, Վրաստանում, Ուկրաինայում։ Որ այդ ֆիլմը նայում ես, շատ նորմալ զգում ես, թե որտեղ ի՞նչ տիպի ալիքներ են բարձրացվում, ի՞նչ մեխանիզմներով է բարձրացվում, ի՞նչ փողերով է դա արվում և ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ես չեմ ասում, որ վատ բան է, որ այդ տեխնոլոգիան օգտագործում են: Փառք Աստծո, գոնե ինչ-որ մի հատ տեխնոլոգիա են օգտագործում: Մյուս մասնակիցներն ընդհանրապես նախընտրական տեխնոլոգիա չունեն, «բառադի» դուրս են գալիս, ճառեր են ասում, օդը տատանում են՝ չիմանալով, որ այնտեղ դիրքորոշում կա, դու պետք է պայքարես դիրքորոշման հետ- ասել է Ահարոն Ադիբեկյանը՝ կարծիք հայտնելով ԲՀԿ քարոզարշավի մասին։