Լրահոս

09.06.2012 12:37


Խիստ հանձնարարական Ճանապարհային ոստիկանությանը

Խիստ հանձնարարական Ճանապարհային ոստիկանությանը

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են: Ցավոք, այս իրողությունը, որ նաև օրենսդրության պահանջ է, երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:

Հատկապես մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում  լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետևողական լինել նման խախտումների նախականխման և հայտնաբերման ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը