Քեթրին Էշթոնը կոչ է անում խստագույնս պահպանել հրադադարը հայ–ադրբեջանական շփման գծում
Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակը նրա անունից հետևյալ հայտարարությունն է տարածել.
«Գերագույն ներկայացուցիչը շատ մտահոգ է հունիսի 4-ին, 5-ին, 6-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում լուրջ զինված միջադեպերի կապակցությամբ և խորապես ցավում է մարդկային զոհերի համար:
Գերագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում խստագույնս պահպանել հրադադարը և զսպվածություն դրսևորել դեպքերի վայրերում ու հրապարակային հայտարարություններում, որպեսզի կանխվի իրավիճակի հետագա սրացումը, որը վատթարացել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ուժի սպառնալիքը կամ կիրառումը, ինչպես նաև «ստատուս քվոն», չեն նպաստում առկա հակամարտության լուծմանը:
Այս միջադեպերը ընդգծում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ գործարկելու կարևորությունը, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն: Ավելին՝ դրանք սրում են բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու անհրաժեշտությունը:
Գերագույն ներկայացուցիչը Հայաստանին և Ադրբեջանին՝ որպես իրենց գործընկեր երկների, հորդորում է ջանքեր գործադրել Մադրիդի սկզբունքների շուրջը համաձայնության հասնելու ուղղությամբ՝ որպես ապագա խաղաղության հիմք, և ամբողջությամբ կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում նախագահների ստանձնած պարտավորությունները: ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և դրա համանախագահների՝ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին»: