Սերժ Սարգսյանի պատկերացրած հասարակական–քաղաքական համակարգը պետք է լցված լինի բացառապես քաղաքական հաճախորդներով և իրեն հլու–հնարազանդ սպասարկող դեմքերով։ Քաղաքական հաճախորդներին վերապահված է ընդդիմադիր գործչի անվան տակ ապահովել ՀՀԿ ղեկավարի թիկունքը և նպաստել նրա վերարտադրմանը։ Այդպիսի գործունեությամբ աչքի էին ընկնում Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արթուր Բաղդասարյանը և այլք։ Ժամանակի ընթացքում սրանք բացահայտվեցին ու հայտնվեցին ՀՀԿ–ի ցուցակում՝ «փոխանցիկ դհոլը» հանձնելով հաճախորդների նոր սերնդին։
Ս. Սարգսյանի նորաթուխ հաճախորդներից է Արամ Զավենի Սարգսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանը մի պահ գայթակղվեց ու տրվեց, բայց «քցվելուց» հետո տվայտանքների մեջ է հայտնվել)։«Հանրապետության» ղեկավարին այժմ վերապահված է Գեղամյանի, Դալլաքյանի և Բաղդասարյանի դերակատարումը միասին վերցրած, բայց կոպեկներով սեփականաշնորհած «ցեմզավոդի» նոստալգիայով տառապող հաճախորդն այնքան անտաղանդ է խաղում իր դերը, որ ժամանակից շուտ բացահայտվեց և ստիպված պետք է ապավինի միայն ՀՀԿ–ական գաղափարախոսներից հանդիսացող Ռուբեն Հայրապետյանի բարի կամեցողությանը։
Հաճախորդներ բոլոր տիպի, միացե՛ք
Չբավարարվելով ձեռքբերածով՝ Սերժ Սարգսյանը հաճախորդացնում ու «դատարկ դհոլի» է վերածում ոչ միայն քաղաքական դաշտում թրև եկողներին, այլ նաև «անկախի» կամ «ընդդիմադիրի» անվան տակ հանդես եկող լրատվամիջոցներին, այսպես կոչված անկախ փորձագետներին (Իգոր Մուրադյան, Կարեն Բեքարյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Ռուբեն Սաֆրաստյան և այլն), ինչպես նաև «քաղաքացիական հասարակություն» կոչված դաշտի երիտկոմսոմոլներին՝ սերժապահպան–բնապահպաններին (փողոցում պայքար մղողներից ոչ բոլորն են, իհարկե, իշխանական պրոյեկտի անդամներ, բայց դա չի խանգարում, որպեսզի նրանք էլ դառնան Սերժ Սարգսյանի PR–ատրիբուտը)։
Թվարկած բոլոր խմբերի առաջ դրված է քաղաքական դաշտը «մուտիլովկաների» միջոցով մանիպուլացիայի ենթարկելը, Սերժի հակառակորդների դեմ «քաղաքացիական» դիրքերից պայքարելը և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման համար «հանրային պահանջի» իմիտացիա ստեղծելը։
Կարելի է ասել, որ հաճախորդացման երևույթը մետաստազներ է տվել և հանրության նորանոր շերտերի է ներգրավել, ախտահարել ու փչացրել։ Իշխանության «թեթև ձեռքով» անբարոյականությունն ու դեմագոգիան վերածվել են խաղի կանոնի ու կյանքի նորմի։ Բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ տարբեր «մաստի» հախաճորդները սկսել են միմյանց պաշտպանել ու քաղաքական պոռնկությունը որպես առաքինություն ներկայացնել։
Վերջերս օրինակ «անկախ» թերթերից մեկի լրագրողը ստանձնել էր տխրահռչակ Վիկտոր Դալլաքյանի փաստաբանի դերը և որպես դավադրություն էր ներկայացնում նրա պատգամավոր չվերընտրվելը։ Պատկերացնու՞մ եք, թե ուր ենք հասել. նորաթուխ ՀՀԿ–ական Վիկտորի պատգամավոր չընտրվելը ոչ թե բնական է համարվում, քանզի նա Սերժ Սարգսյանին ղումարբազ ու ժողովրդի փողերով կազինոյում կոն դնող էր համարել, իսկ հետո համալրել վերջինիս գլխավորած կուսակցության շարքերը, այլ փորձ է արվում զոհի լուսապսակ դնել Դալլաքյան–հաճախորդի գլխին։ Այստեղ, թերևս, գործ ունենք սեփական հաճախորդությունն արդարացնելու ենթագիտակացական մղման հետ՝ «պոչատ աղվեսը, պոչատ աղվես է ման գալիս» տարբերակով կամ էլ տարատեսակ հաճախորդների ներքին սոլիդարնոստի հետ՝ «բոլորս էլ մի նավակում ենք» սկզբունքից ելնելով։
Նողկալին այն է, որ Վիկտոր Դալլաքյանի պատգամավոր չդառնալը սխալ է համարվում՝ ելնելով այն «ճշտից», թե ինչու՞ պետք է Սերժ Սարգսյանին նախկինում հայհոյածները հայտնվեն ՀՀԿ–ի ցուցակում ու դառնան պատգամավոր, իսկ Վիկտորը՝ ոչ։ «Սա անարդարությո՛ւն է»,– վրդովված բացականչում է քաղաքացիական արժեքներից և բարոյական չափանիշներից խոսող թերթը և եզրակացնում, որ գործ ունենք «խեղճ» Դալլաքյանի դեմ կազմակերպված դավադրության հետ։
Առանձնահատուկ անբարոյական վարքագծով են աչքի ընկնում սերժահպատակ «փորձագետները»։ Օրինակ՝ ոչ անհայտ Իգոր Մուրադյանը մի ժամանակ դժգոհում էր Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունից, ինչպես նաև խիստ քննադատում էր նախագահի երիտշրջապատի պարագլուխներին, ովքեր, ըստ Իգորի, կապ չունեն հայկական իրականության հետ և «անհայրենիք անգլիախոսներ» են։ Ճիշտ է, նա բառացի չէր այդպես ասում, բայց միտքը դա էր։ Այդ փուլում, հավանաբար, Իգոր Մուրադյանին դեռ չէին հասցրել հաճախորդացնել։ Այժմ, սակայն, Սերժ Սարգսյանը Իգոր Մուրադյանի կուռքն է դարձել։ «Ֆուտբոլային» դիվանագիտության բերած վնասների մասին քաղաքագետը «մոռացել» է, իսկ «նախաձեռնողականությունը» նրա կողմից գովերգվում է հաճախորդներին ներհատուկ էնտուզիազմով։
Ուշագրավն այն է, որ ազգային հարցերից և հայրենասիրական թեմաներից օտար լեզվով խոսող Իգոր Մուրադյանը«լավաշներ» է տպագրում ի պաշպանություն «ֆուտբոլասերի»՝ այդ ամենն անելով Սերժի երիտշրջապատի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների տարածքում։ Ասել է թե՝ Իգորի համար «անհայրենիք անգլիախոսներին» քննադատելուց մինչև նրանց պատկանող կայքի էջում Սերժի համար քարոզչություն անելը՝ «մի զրոյի» հաշիվ է։
Ինչ վերաբերում է սերժապահպան–բնապահպաններին, ապա սրանց վերապահված է փողոցներում էժանագին «շուխուռ» ապահովելու ֆունկցիան։ Շատերը, բնականաբար, ազնիվ մղումներով են դուրս գալիս Մաշտոցի պուրակը կամ փակ շուկան փրկելու, բայց դա արդեն էական չէ։ Վերջում, միևնույն է, գալիս է Սերժ Սարգսյանը և օգտագործում «Տարո՛ն ջան, սիրուն չի...» մոգական բառերը ու նույնիսկ ազնիվ մղումներով պայքարի ելածները հայտնվում են «քյարփինջի» կարգավիճակում։
Ի դեպ, զարմանալի պատահականությամբ «բնապահպան–ակտիվիստները», որոնց շարքերում ներդրվել են նաև քաղաքական դաշտի մի շարք թափոններ, երբեք աղմուկ չեն բարձրացնում Սերժ Սարգսյանի նեղ շրջապատին առնչվող բիզնեսների դեմ։ Սրանց թիրախն այն օբյեկտներն են, որոնք նախագահականի «ջիգիթները» ուզում են խլել տերերից կամ էլ նրանցից փող պոկել։
Իբր թե քաղաքացիական արժեքների համար պայքարի ելածները չեն բողոքում հեռուստաեթերը նախագահականի թիմի կողմից մենաշնորհի ենթարկելու գործընթացի դեմ (ասում են, թե «Շանթ» հեռուստաընկերությունը ևս արժանացել է «Արմենիայի», «Արմնյուզի» և մյուսների ճակատագրին)։
«Ակտիվիստները» օլիգարխների թամաշայացված «թաղումներ» են կազմակերպում, բայց «մոռանում» են նշել, որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է։ Նրանց թիրախն այն «օլիգարխներն» են, որոնց ուզում է կուլակաթափ անել «բարեշջիչների» նեոբոլշևիկյան թիմը՝ ստեղծելով սուպերօլիգարխիկ համակարգ։
«Ակտիվիստները» հայտարարում են, որ իրենք ապաքաղաքական են ու նրանցից ոմանք Սերժի պուրակը (կներեք՝ Մաշտոցի պուրակը) ապամոնտաժող բրիգադի անդամներ են դառնում և ապահովում միջոցառման շոու մասը։ Մաշտոցի պուրակի «հերոսամարտի» մասնակիցներից շատերը, սակայն, ծպտուն չեն հանում, ասենք, ՀՀԿ–ի համերգի ցուցադրականությունն ապահովելու համար էժանագին գազով լցրած փուչիկների, դրանց պայթյունի, տուժածների ճակատագրի և մեղավորներին պատժելու մասին։
Ամենակարևորի մասին. «հաճախորդ–ակտիվիստներից» որևէ մեկը չի բողոքել խայտառակ ընտրությունների դեմ և չի կազմակերպել «շրջիկ խմբերի» ու դրանց տերերի թեկուզև թատերականացված թաղումը։ Մի՞թե այդքան միամիտ են այդ «ակտիվիստները», որ շատ կոնկրետ քաղաքական խաղերում են օգտագործվում, բայց չեն նկատում դա և իրենք իրենց հայտարարում են «ապաքաղաքական»։ Ստանիսլավսկին կասեր՝ «նե վերյու»։
Մի բան էլ այս թեմայով, և վերջ. բոլոր նրանք, ովքեր հասարակական ակտիվություն են ցուցաբերում և միևնույն ժամանակ հայտարարում, որ ապաքաղաքական են՝ ուրեմն իմացած եղեք, որ գործ ունենք իշխանության դրածոների հետ, քանզի Հայաստանում երևույթները չքաղաքականացնելու կողմնակիցը միայն Սերժ Սարգսյանն է։ Չքաղաքականացնելն, այսպիսով, իշխանամետության հոմանիշն է։ Իշխանությունը խուսափում է քաղաքական երևույթների քաղաքականացումից, որովհետև վախենում է դրանից՝ շատ լավ հասկանալով, որ ինքը կարող է հեռացվել միայն քաղաքականացված գործընթացի արդյունքում։ «Մի՛ քաղաքականացրեք» կոչը համարժեք է «Սերժը թող հավերժ իշխի» կոչին, ինչը նշանակում է, որ «չքաղաքականացված» հասարակական շարժումները, որոնք իշխանամետ լրատվամիջոցների կողմից փաթեթավորվում են «քաղաքացիականի» անվան տակ, լավագույն դեպքում մոլորյալների բրիգադ են։ Ավելորդ չեմ համարում նշելը, որ Սերժի հովանու տակ քաղաքացիականությունից խոսող լրատվամիջոցներն ու անհատները սովորական գեղամյանությամբ են զբաղված։ Պարզապես Գեղամյանն աշխատանքի այլ ֆրոնտ ունի և «զրոների» այլ չափաբաժին, իսկ սրանք՝ մեկ ուրիշ։
«Օլիկ Գարխյանի» ցանկությունը և մեր անելիքը
Եվ այսպես, ձգտելով ադրբեջանական կամ թուրքմենական մոդելի պետություն կառուցել՝ Սերժ Սարգսյանը փորձում է սեփականաշնորհել և իրեն ենթարկեցնել ամեն ինչ։
«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցողներն ուզում են ունենալ «մեկ օլիգարխի հեռուստատեսություն», «մեկ օլիգարխի «բնապահպան–ակտիվիստներ»» և ի վերջո մեկ օլիգարխին սպասարկող պետություն, որտեղ «քաղաքացիական հասարակություն» կոչված գաղափարը, «անկախմամուլ» հասկացությունը և ընդհանրապես ամեն մի հասարակական ու քաղաքական կատեգորիա կխեղաթյուրվի։
Կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին ու իր նեղ շրջապատին այս ամենը կյանքի կոչել, կախված է մեզանից։ Պետք է պարզապես թացը չորից տարբերել, դնել արմատական փոփոխությունների հասնելու խնդիր և այդ խնդիրը լուծելու համար ոչ կոմպրոմիսային պայքար մղել։
Հաճախորդացման մետաստազները
Սերժ Սարգսյանի պատկերացրած հասարակական–քաղաքական համակարգը պետք է լցված լինի բացառապես քաղաքական հաճախորդներով և իրեն հլու–հնարազանդ սպասարկող դեմքերով։ Քաղաքական հաճախորդներին վերապահված է ընդդիմադիր գործչի անվան տակ ապահովել ՀՀԿ ղեկավարի թիկունքը և նպաստել նրա վերարտադրմանը։ Այդպիսի գործունեությամբ աչքի էին ընկնում Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արթուր Բաղդասարյանը և այլք։ Ժամանակի ընթացքում սրանք բացահայտվեցին ու հայտնվեցին ՀՀԿ–ի ցուցակում՝ «փոխանցիկ դհոլը» հանձնելով հաճախորդների նոր սերնդին։
Ս. Սարգսյանի նորաթուխ հաճախորդներից է Արամ Զավենի Սարգսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանը մի պահ գայթակղվեց ու տրվեց, բայց «քցվելուց» հետո տվայտանքների մեջ է հայտնվել)։ «Հանրապետության» ղեկավարին այժմ վերապահված է Գեղամյանի, Դալլաքյանի և Բաղդասարյանի դերակատարումը միասին վերցրած, բայց կոպեկներով սեփականաշնորհած «ցեմզավոդի» նոստալգիայով տառապող հաճախորդն այնքան անտաղանդ է խաղում իր դերը, որ ժամանակից շուտ բացահայտվեց և ստիպված պետք է ապավինի միայն ՀՀԿ–ական գաղափարախոսներից հանդիսացող Ռուբեն Հայրապետյանի բարի կամեցողությանը։
Հաճախորդներ բոլոր տիպի, միացե՛ք
Չբավարարվելով ձեռքբերածով՝ Սերժ Սարգսյանը հաճախորդացնում ու «դատարկ դհոլի» է վերածում ոչ միայն քաղաքական դաշտում թրև եկողներին, այլ նաև «անկախի» կամ «ընդդիմադիրի» անվան տակ հանդես եկող լրատվամիջոցներին, այսպես կոչված անկախ փորձագետներին (Իգոր Մուրադյան, Կարեն Բեքարյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Ռուբեն Սաֆրաստյան և այլն), ինչպես նաև «քաղաքացիական հասարակություն» կոչված դաշտի երիտկոմսոմոլներին՝ սերժապահպան–բնապահպաններին (փողոցում պայքար մղողներից ոչ բոլորն են, իհարկե, իշխանական պրոյեկտի անդամներ, բայց դա չի խանգարում, որպեսզի նրանք էլ դառնան Սերժ Սարգսյանի PR–ատրիբուտը)։
Թվարկած բոլոր խմբերի առաջ դրված է քաղաքական դաշտը «մուտիլովկաների» միջոցով մանիպուլացիայի ենթարկելը, Սերժի հակառակորդների դեմ «քաղաքացիական» դիրքերից պայքարելը և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման համար «հանրային պահանջի» իմիտացիա ստեղծելը։
Կարելի է ասել, որ հաճախորդացման երևույթը մետաստազներ է տվել և հանրության նորանոր շերտերի է ներգրավել, ախտահարել ու փչացրել։ Իշխանության «թեթև ձեռքով» անբարոյականությունն ու դեմագոգիան վերածվել են խաղի կանոնի ու կյանքի նորմի։ Բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ տարբեր «մաստի» հախաճորդները սկսել են միմյանց պաշտպանել ու քաղաքական պոռնկությունը որպես առաքինություն ներկայացնել։
Վերջերս օրինակ «անկախ» թերթերից մեկի լրագրողը ստանձնել էր տխրահռչակ Վիկտոր Դալլաքյանի փաստաբանի դերը և որպես դավադրություն էր ներկայացնում նրա պատգամավոր չվերընտրվելը։ Պատկերացնու՞մ եք, թե ուր ենք հասել. նորաթուխ ՀՀԿ–ական Վիկտորի պատգամավոր չընտրվելը ոչ թե բնական է համարվում, քանզի նա Սերժ Սարգսյանին ղումարբազ ու ժողովրդի փողերով կազինոյում կոն դնող էր համարել, իսկ հետո համալրել վերջինիս գլխավորած կուսակցության շարքերը, այլ փորձ է արվում զոհի լուսապսակ դնել Դալլաքյան–հաճախորդի գլխին։ Այստեղ, թերևս, գործ ունենք սեփական հաճախորդությունն արդարացնելու ենթագիտակացական մղման հետ՝ «պոչատ աղվեսը, պոչատ աղվես է ման գալիս» տարբերակով կամ էլ տարատեսակ հաճախորդների ներքին սոլիդարնոստի հետ՝ «բոլորս էլ մի նավակում ենք» սկզբունքից ելնելով։
Նողկալին այն է, որ Վիկտոր Դալլաքյանի պատգամավոր չդառնալը սխալ է համարվում՝ ելնելով այն «ճշտից», թե ինչու՞ պետք է Սերժ Սարգսյանին նախկինում հայհոյածները հայտնվեն ՀՀԿ–ի ցուցակում ու դառնան պատգամավոր, իսկ Վիկտորը՝ ոչ։ «Սա անարդարությո՛ւն է»,– վրդովված բացականչում է քաղաքացիական արժեքներից և բարոյական չափանիշներից խոսող թերթը և եզրակացնում, որ գործ ունենք «խեղճ» Դալլաքյանի դեմ կազմակերպված դավադրության հետ։
Առանձնահատուկ անբարոյական վարքագծով են աչքի ընկնում սերժահպատակ «փորձագետները»։ Օրինակ՝ ոչ անհայտ Իգոր Մուրադյանը մի ժամանակ դժգոհում էր Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունից, ինչպես նաև խիստ քննադատում էր նախագահի երիտշրջապատի պարագլուխներին, ովքեր, ըստ Իգորի, կապ չունեն հայկական իրականության հետ և «անհայրենիք անգլիախոսներ» են։ Ճիշտ է, նա բառացի չէր այդպես ասում, բայց միտքը դա էր։ Այդ փուլում, հավանաբար, Իգոր Մուրադյանին դեռ չէին հասցրել հաճախորդացնել։ Այժմ, սակայն, Սերժ Սարգսյանը Իգոր Մուրադյանի կուռքն է դարձել։ «Ֆուտբոլային» դիվանագիտության բերած վնասների մասին քաղաքագետը «մոռացել» է, իսկ «նախաձեռնողականությունը» նրա կողմից գովերգվում է հաճախորդներին ներհատուկ էնտուզիազմով։
Ուշագրավն այն է, որ ազգային հարցերից և հայրենասիրական թեմաներից օտար լեզվով խոսող Իգոր Մուրադյանը «լավաշներ» է տպագրում ի պաշպանություն «ֆուտբոլասերի»՝ այդ ամենն անելով Սերժի երիտշրջապատի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների տարածքում։ Ասել է թե՝ Իգորի համար «անհայրենիք անգլիախոսներին» քննադատելուց մինչև նրանց պատկանող կայքի էջում Սերժի համար քարոզչություն անելը՝ «մի զրոյի» հաշիվ է։
Ինչ վերաբերում է սերժապահպան–բնապահպաններին, ապա սրանց վերապահված է փողոցներում էժանագին «շուխուռ» ապահովելու ֆունկցիան։ Շատերը, բնականաբար, ազնիվ մղումներով են դուրս գալիս Մաշտոցի պուրակը կամ փակ շուկան փրկելու, բայց դա արդեն էական չէ։ Վերջում, միևնույն է, գալիս է Սերժ Սարգսյանը և օգտագործում «Տարո՛ն ջան, սիրուն չի...» մոգական բառերը ու նույնիսկ ազնիվ մղումներով պայքարի ելածները հայտնվում են «քյարփինջի» կարգավիճակում։
Ի դեպ, զարմանալի պատահականությամբ «բնապահպան–ակտիվիստները», որոնց շարքերում ներդրվել են նաև քաղաքական դաշտի մի շարք թափոններ, երբեք աղմուկ չեն բարձրացնում Սերժ Սարգսյանի նեղ շրջապատին առնչվող բիզնեսների դեմ։ Սրանց թիրախն այն օբյեկտներն են, որոնք նախագահականի «ջիգիթները» ուզում են խլել տերերից կամ էլ նրանցից փող պոկել։
Իբր թե քաղաքացիական արժեքների համար պայքարի ելածները չեն բողոքում հեռուստաեթերը նախագահականի թիմի կողմից մենաշնորհի ենթարկելու գործընթացի դեմ (ասում են, թե «Շանթ» հեռուստաընկերությունը ևս արժանացել է «Արմենիայի», «Արմնյուզի» և մյուսների ճակատագրին)։
«Ակտիվիստները» օլիգարխների թամաշայացված «թաղումներ» են կազմակերպում, բայց «մոռանում» են նշել, որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է։ Նրանց թիրախն այն «օլիգարխներն» են, որոնց ուզում է կուլակաթափ անել «բարեշջիչների» նեոբոլշևիկյան թիմը՝ ստեղծելով սուպերօլիգարխիկ համակարգ։
«Ակտիվիստները» հայտարարում են, որ իրենք ապաքաղաքական են ու նրանցից ոմանք Սերժի պուրակը (կներեք՝ Մաշտոցի պուրակը) ապամոնտաժող բրիգադի անդամներ են դառնում և ապահովում միջոցառման շոու մասը։ Մաշտոցի պուրակի «հերոսամարտի» մասնակիցներից շատերը, սակայն, ծպտուն չեն հանում, ասենք, ՀՀԿ–ի համերգի ցուցադրականությունն ապահովելու համար էժանագին գազով լցրած փուչիկների, դրանց պայթյունի, տուժածների ճակատագրի և մեղավորներին պատժելու մասին։
Ամենակարևորի մասին. «հաճախորդ–ակտիվիստներից» որևէ մեկը չի բողոքել խայտառակ ընտրությունների դեմ և չի կազմակերպել «շրջիկ խմբերի» ու դրանց տերերի թեկուզև թատերականացված թաղումը։ Մի՞թե այդքան միամիտ են այդ «ակտիվիստները», որ շատ կոնկրետ քաղաքական խաղերում են օգտագործվում, բայց չեն նկատում դա և իրենք իրենց հայտարարում են «ապաքաղաքական»։ Ստանիսլավսկին կասեր՝ «նե վերյու»։
Մի բան էլ այս թեմայով, և վերջ. բոլոր նրանք, ովքեր հասարակական ակտիվություն են ցուցաբերում և միևնույն ժամանակ հայտարարում, որ ապաքաղաքական են՝ ուրեմն իմացած եղեք, որ գործ ունենք իշխանության դրածոների հետ, քանզի Հայաստանում երևույթները չքաղաքականացնելու կողմնակիցը միայն Սերժ Սարգսյանն է։ Չքաղաքականացնելն, այսպիսով, իշխանամետության հոմանիշն է։ Իշխանությունը խուսափում է քաղաքական երևույթների քաղաքականացումից, որովհետև վախենում է դրանից՝ շատ լավ հասկանալով, որ ինքը կարող է հեռացվել միայն քաղաքականացված գործընթացի արդյունքում։ «Մի՛ քաղաքականացրեք» կոչը համարժեք է «Սերժը թող հավերժ իշխի» կոչին, ինչը նշանակում է, որ «չքաղաքականացված» հասարակական շարժումները, որոնք իշխանամետ լրատվամիջոցների կողմից փաթեթավորվում են «քաղաքացիականի» անվան տակ, լավագույն դեպքում մոլորյալների բրիգադ են։ Ավելորդ չեմ համարում նշելը, որ Սերժի հովանու տակ քաղաքացիականությունից խոսող լրատվամիջոցներն ու անհատները սովորական գեղամյանությամբ են զբաղված։ Պարզապես Գեղամյանն աշխատանքի այլ ֆրոնտ ունի և «զրոների» այլ չափաբաժին, իսկ սրանք՝ մեկ ուրիշ։
«Օլիկ Գարխյանի» ցանկությունը և մեր անելիքը
Եվ այսպես, ձգտելով ադրբեջանական կամ թուրքմենական մոդելի պետություն կառուցել՝ Սերժ Սարգսյանը փորձում է սեփականաշնորհել և իրեն ենթարկեցնել ամեն ինչ։
«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցողներն ուզում են ունենալ «մեկ օլիգարխի հեռուստատեսություն», «մեկ օլիգարխի «բնապահպան–ակտիվիստներ»» և ի վերջո մեկ օլիգարխին սպասարկող պետություն, որտեղ «քաղաքացիական հասարակություն» կոչված գաղափարը, «անկախ մամուլ» հասկացությունը և ընդհանրապես ամեն մի հասարակական ու քաղաքական կատեգորիա կխեղաթյուրվի։
Կհաջողվի՞ Սերժ Սարգսյանին ու իր նեղ շրջապատին այս ամենը կյանքի կոչել, կախված է մեզանից։ Պետք է պարզապես թացը չորից տարբերել, դնել արմատական փոփոխությունների հասնելու խնդիր և այդ խնդիրը լուծելու համար ոչ կոմպրոմիսային պայքար մղել։
Կարեն Հակոբջանյան