Լրահոս

11.06.2012 09:10


ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Հունիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին (Ruprecht Polenz):

            Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ  հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում եւ այդ գործում լուրջ ներդրում ունեն երկու երկրների խորհրդարանականները:

            Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները:

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին  հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ: 

Այս խորագրի վերջին նյութերը