Մայիսի 28-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպած հանրահավաքով ՀՀԿ-ն ավարտել է իր նախընտրական հանդիպումների շարքը։
Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանն իր ելույթում ասել է, որ գիտեն՝ հավաքվածները մայիսի 31-ին իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ի համամասնական ցուցակին։
-Մայիսի 31-ի ընտրությունները նման են կենցաղային այն հարաբերության, որ, օրինակ, երբ որ դիմում եք մի մարդու, որ վերանորոգի ձեր բնակարանը, հաստատ չեք հավատա այն մարդուն, ով նախկինում ոչ մի բնակարան չի վերանորոգել։ Եթե դիմում եք բժշկին, հաստատ այն մարդուն չեք դիմի, երբ դեռ այդ բժիշկը բժշկական համալսարանը չի ավարտել։ Մենք ներկայանում ենք ձեզ հանրապետական կուսակցության ավագանու այն ցուցակով, որոնք գիտեն ինչ պիտի անեն, որոնք մինչև այսօր արել են աշխատանքները Երևան քաղաքում, լավ հասկանում են քաղաքային տնտեսությունից, գիտեն մայիսի 31-ին ինչ ընտրություններ ենք ունենալու Երևան քաղքում, հունիսի 1-ից անցնելու ենք տեղական ինքնակառավարման և այդ ամենը դուք պետք է վստահեք այն մարդկանց, ովքեր լավ գիտեն այդ բոլորի մասին,- ասել է Գ. Բեգլարյանը։
Նա նաև խոստացել է, որ թեև մայիսի 29-ին ավարտվում է իրենց նախընտական քարոզարշավը, բայց երբեք չեն վերջանա այսպիսի հանդիպումները։
ՀՀԿ–ն ավարտեց իր հանրահավաքների շարքը