Մինչ Իլհամ Ալիևը դիվերսիոն գործողություններ էր իրականացնում Հայաստանի դեմ, Սերժ Սարգսյանը նախապատրաստում էր իր ոճին հարիր դիվերսիան։
Ալիևի թիրախը Հայաստանի քաղաքացին է։ Ս. Սարգսյանն էլ է թիրախ ընտրել Հայաստանի քաղաքացիներին։ Այս անգամ ՀՀԿ ղեկավարի տեսադաշտում է հայտնվել Վարդան Օսկանյանը։
Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» կազմակերպությանըմեղադրում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, այն է՝ «փողերի լվացման» մեջ։ Մեր ունեցած տեղեկություններով, խոսք է գնում 2010թ. տեղի ունեցած իբր թե ոչ օրինական գործարքների մասին։
Այն, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք Բաղրամյան 26–ից իջեցված հրահանգի և քաղաքական հետապնդման փորձի հետ, չի ընդունում միայն Շարմազանովը, այն էլ՝ ի պաշտոնե։ Մնացածի համար ամեն ինչ շատ պարզ է։
Զավեշտն այն է, որ «փողերի լվացման» մասին է խոսում և քաղաքական ընդդիմախոսներին մեղադրում մի իշխանություն, որի կառավարման շրջանում ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացել է ՀՀ արտաքին պարտքը։ Դրսից բերած գումարների օգտագործումը, մեղմ ասած, արդյունավետ ու թափանցիկ չի եղել, և դա հնարավոր չէ թաքցնել։ Մասնագետներն այն կարծիքին են, որ գործ ունենք «մեծ լվացքի» հետ։ Հետաքրքիր է, որ վարչապետը չի բավարարվում ձեռքբերածով ու փորձում է նորանոր վարկեր «կպցնել», իսկ իր շեֆն այդ ընթացքում «փողերի լվացման» մեջ է մեղադրում մեկին, ում մրցակից է տեսնում նախագահական ընտրությունների ժամանակ։
«Փողերի լվացումից» խոսում է մի իշխանություն, որի կառավարման օրոք մեկ գիշերվա մեջ (2009թ. մարտի 3–ին) մարդկանց պետական մակարդակով թալանեցին 25 տոկոսի չափով՝ մինչև այդ խորհուրդ տալով խնայողությունները պահել դրամով ու հավաստիացնելով, որ 1 դոլարը կշարունակի մնալ 305 դրամ։ Ավելորդ չէ նշելը, որ օրենքի կոպիտ խախտմամբ շուրջ մեկ տարի դրամի ֆիքսված փոխարժեքի քաղաքականության վարելու պատճառով պետական պահուստներից ավելի քան 700 մլն դոլար փոշիացվեց՝ հայտնվելով մասնավոր բանկերի հաշիվներում։
Ուշագրավ է, որ ֆիքսված փոխարժեքի քաղաքականությանը վերջ տալու և «գիշերային որոշմամբ» լողացողին անցնելու նախորդ օրը ԿԲ–ն մոտ 30 մլն դոլար վաճառել էր 305 դրամով։ Այդ գործարքից ժամեր անց դոլարը կտրուկ թանկացավ՝ տատանվելով 365-380 դրամի սահմաններում։ Շուկայում խուճապ սկսվեց, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ թանկացան։ «Փողերի լվացման» ավելի ցինիկ ու «ափաշքարա» դեպք նորանկախ Հայաստանում չի եղել։ Սա ոչ թե փողերի լվացում էր, այլ «փողերի խիմչիստկա»՝ քիմմաքրում։
Ոչ պակաս ցինիզմով իրականացվեց նաև Հայաստանի ոսկու պաշարների վաճառքն այն դեպքում, երբ դպրոցական երեխաներն էլ գիտեին, որ օրեր կամ ամիսներ անց միջազգային շուկայում այն թանկանալու է մի քանի անգամ։ Ես կարո՞ղ եմ առնվազն կասկածներ ունենալ, որ այդ ոսկին վաճառողն ու գնորդը տարբեր սուբյեկտների տակ հանդես եկող նույն մարդիկ են եղել։ Այսինքն՝ կարո՞ղ ենք կասկածել, որ Տիգրան Սարգսյանը ոսկին վաճառել է որպես ԿԲ նախագահ, իսկ նույն այդ ոսկին գնել է մի կազմակերպություն, որն անուղղակիորեն կապված է եղել Տիգրան Սարգսյանի հետ։ Եթե ես կասկածում եմ, ապա պետք է Աղվան Հովսեփյանն էլ կասկածեր ու գոնե հարցաքններ ԿԲ ղեկավարին, բայց չի արել։
Ճիշտ է, ԿԲ այն ժամանակվա ղեկավար և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տարբեր պատճառաբանություններ և բացատրություններ էր ներկայացնում, թե ինչու էր այդպիսի որոշում կայացվել, և ինչու էր ոսկին վաճառվել այն պահին, երբ ակնհայտորեն կար դրա թանկացման միտում, բայց դե նորմալ իշխանության դեպքում նա ոչ թե կառավարության նիստի ժամանակ կամ հեռուստահաղորդման ընթացքում պետք է պատմեր ոսկու վաճառքի մասին, այլ շատ ավելի կոնկրետ ցուցմունքներ տար իրավապահ մարմիններին։ Ինչևէ։
Անցնենք առաջ։
Հայկական մամուլը բազմիցս գրել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի՝ԱՄՆ–ում շինարարության միջոցով «փողեր լվալու» մասին։ Սաշիկն ինքն էլ չի հերքել, որ 30 մլն դոլարի ներդրում է արել ԱՄՆ շինարարական բիզնեսում։ Իսկ շինարարությունը, ինչպես գիտեք, «փող լվալու» ամենահարմար տեղն է։
Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոնի մասին էլ բազմիցս գրվել է, որ նա սփյուռքահայ բիզնեսմենների հետ ներգրավված է եղել ֆինանսական մեքենայությունների մեջ։
Այնպես որ, պետբյուջեի ծախսային մասը տնօրինող Սերժ Սարգսյանը թող նախ զբաղվի իրենով և իր շրջապատով, ապա նոր միայն անցնի այլոց գործունեությանը և «փող լվալու» մեղադրանքներ ներկայացնի։ Այստեղ տեղին է հիշել ռուսական հայտնի ասացվածքը՝ ում կովը բառաչի, քոնը թող լռի։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Քրեագիտության մեջ «փողերի լվացման» հայտնի ձևերից է համարվում կազինոյում փող պտտեցնելը։ «Լվալու» ձևերից մեկը հետևյալն է. հաճախորդը վերցնում է ուրիշի փողերն ու «պարտվում», իսկ հետագայում «պարտված» փողերի մի մասը հետ է ստանում կազինոյից, բայց զարտուղի՝ «ատկատային» ճանապարհով։ Դա ավելի շատ տարածված է մաֆիոզ շրջանակներում։ Իսկ թե ինչու այս մասին հիշեցի, քիչ անց պարզ կդառնա։
Եթե չեք մոռացել, Սերժ Սարգսյանի կուսակից ընկեր Վիկտոր Դալլաքյանը տարիներ առաջ իր այսօրվա շեֆին մեղադրում էր Մոնտե Կառլոյի կազինոյում ՀՀ թոշակառուների ու նպաստառուների փողերը քամուն տալու համար։ Վիկտորը խոսում էր այն մասին, որ Սերժը 50 հազ. դոլարի կոն է դնում, ու դրա համար էլ մարդկանց թոշակներն ու նպաստները ցածր են։
Եթե հավատալու լինենք Դալլաքյանին (իսկ Վիկտորին չհավատալ չենք կարող, քանզի ո՛չ նա է հերքել ու ներողություն խնդրել իր ասածների համար, ո՛չ էլ Սերժ Սարգսյանն է երբևէ հերքել իր այժմյան կուսակցի ասածները և պատիվ պահանջել նրանից), ապա ստացվում է, որ Մոնտե Կառլոյի կազինո գնալիս Սերժ Սարգսյանն իրեն պահել է վերը նկարագրած մաֆիոզական սխեմայով «փող լվացողի» պես՝ թոշակառուների փողերը կոն է դրել, պարտվել է, իսկ հետո էլ ով գիտե, թե ինչ է արել...
Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք ՀՀ դատախազությունը կամ ԱԱԾ–ն քրեական գործ հարուցե՞լ է Վիկտոր Դալլաքյանի՝ Սերժ Սարգսյանին ներկայացրած մեղադրանքների մասով։ Եթե մինչև հիմա Դալլաքյանը կամ Սարգսյանը պատասխանատվության չեն ենթարկվել զուտ այն պատճառով, որ մեր իրավապահ մարմինները տեղյակ չեն եղել Վիկտորի ասածներից, ապա կից տեսանյութով մենք «կլուսավորենք» նրանց։ Դատախազությունը կամ ԱԱԾ–ն շատ հանգիստ կարող են գործ հարուցելու համար հիմք ընդունել Վիկտորի ներկայացրած մեղադրանքներն ու անցնել գործի։ Դե՛, ձեզ տեսնենք։
«Փողերի լվացումը» և Սերժ Սարգսյանի շրջապատը
Մինչ Իլհամ Ալիևը դիվերսիոն գործողություններ էր իրականացնում Հայաստանի դեմ, Սերժ Սարգսյանը նախապատրաստում էր իր ոճին հարիր դիվերսիան։
Ալիևի թիրախը Հայաստանի քաղաքացին է։ Ս. Սարգսյանն էլ է թիրախ ընտրել Հայաստանի քաղաքացիներին։ Այս անգամ ՀՀԿ ղեկավարի տեսադաշտում է հայտնվել Վարդան Օսկանյանը։
Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» կազմակերպությանը մեղադրում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, այն է՝ «փողերի լվացման» մեջ։ Մեր ունեցած տեղեկություններով, խոսք է գնում 2010թ. տեղի ունեցած իբր թե ոչ օրինական գործարքների մասին։
Այն, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք Բաղրամյան 26–ից իջեցված հրահանգի և քաղաքական հետապնդման փորձի հետ, չի ընդունում միայն Շարմազանովը, այն էլ՝ ի պաշտոնե։ Մնացածի համար ամեն ինչ շատ պարզ է։
Զավեշտն այն է, որ «փողերի լվացման» մասին է խոսում և քաղաքական ընդդիմախոսներին մեղադրում մի իշխանություն, որի կառավարման շրջանում ավելի քան 2 մլրդ դոլարով ավելացել է ՀՀ արտաքին պարտքը։ Դրսից բերած գումարների օգտագործումը, մեղմ ասած, արդյունավետ ու թափանցիկ չի եղել, և դա հնարավոր չէ թաքցնել։ Մասնագետներն այն կարծիքին են, որ գործ ունենք «մեծ լվացքի» հետ։ Հետաքրքիր է, որ վարչապետը չի բավարարվում ձեռքբերածով ու փորձում է նորանոր վարկեր «կպցնել», իսկ իր շեֆն այդ ընթացքում «փողերի լվացման» մեջ է մեղադրում մեկին, ում մրցակից է տեսնում նախագահական ընտրությունների ժամանակ։
«Փողերի լվացումից» խոսում է մի իշխանություն, որի կառավարման օրոք մեկ գիշերվա մեջ (2009թ. մարտի 3–ին) մարդկանց պետական մակարդակով թալանեցին 25 տոկոսի չափով՝ մինչև այդ խորհուրդ տալով խնայողությունները պահել դրամով ու հավաստիացնելով, որ 1 դոլարը կշարունակի մնալ 305 դրամ։ Ավելորդ չէ նշելը, որ օրենքի կոպիտ խախտմամբ շուրջ մեկ տարի դրամի ֆիքսված փոխարժեքի քաղաքականության վարելու պատճառով պետական պահուստներից ավելի քան 700 մլն դոլար փոշիացվեց՝ հայտնվելով մասնավոր բանկերի հաշիվներում։
Ուշագրավ է, որ ֆիքսված փոխարժեքի քաղաքականությանը վերջ տալու և «գիշերային որոշմամբ» լողացողին անցնելու նախորդ օրը ԿԲ–ն մոտ 30 մլն դոլար վաճառել էր 305 դրամով։ Այդ գործարքից ժամեր անց դոլարը կտրուկ թանկացավ՝ տատանվելով 365-380 դրամի սահմաններում։ Շուկայում խուճապ սկսվեց, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ թանկացան։ «Փողերի լվացման» ավելի ցինիկ ու «ափաշքարա» դեպք նորանկախ Հայաստանում չի եղել։ Սա ոչ թե փողերի լվացում էր, այլ «փողերի խիմչիստկա»՝ քիմմաքրում։
Ոչ պակաս ցինիզմով իրականացվեց նաև Հայաստանի ոսկու պաշարների վաճառքն այն դեպքում, երբ դպրոցական երեխաներն էլ գիտեին, որ օրեր կամ ամիսներ անց միջազգային շուկայում այն թանկանալու է մի քանի անգամ։ Ես կարո՞ղ եմ առնվազն կասկածներ ունենալ, որ այդ ոսկին վաճառողն ու գնորդը տարբեր սուբյեկտների տակ հանդես եկող նույն մարդիկ են եղել։ Այսինքն՝ կարո՞ղ ենք կասկածել, որ Տիգրան Սարգսյանը ոսկին վաճառել է որպես ԿԲ նախագահ, իսկ նույն այդ ոսկին գնել է մի կազմակերպություն, որն անուղղակիորեն կապված է եղել Տիգրան Սարգսյանի հետ։ Եթե ես կասկածում եմ, ապա պետք է Աղվան Հովսեփյանն էլ կասկածեր ու գոնե հարցաքններ ԿԲ ղեկավարին, բայց չի արել։
Ճիշտ է, ԿԲ այն ժամանակվա ղեկավար և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը տարբեր պատճառաբանություններ և բացատրություններ էր ներկայացնում, թե ինչու էր այդպիսի որոշում կայացվել, և ինչու էր ոսկին վաճառվել այն պահին, երբ ակնհայտորեն կար դրա թանկացման միտում, բայց դե նորմալ իշխանության դեպքում նա ոչ թե կառավարության նիստի ժամանակ կամ հեռուստահաղորդման ընթացքում պետք է պատմեր ոսկու վաճառքի մասին, այլ շատ ավելի կոնկրետ ցուցմունքներ տար իրավապահ մարմիններին։ Ինչևէ։
Անցնենք առաջ։
Հայկական մամուլը բազմիցս գրել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի՝ ԱՄՆ–ում շինարարության միջոցով «փողեր լվալու» մասին։ Սաշիկն ինքն էլ չի հերքել, որ 30 մլն դոլարի ներդրում է արել ԱՄՆ շինարարական բիզնեսում։ Իսկ շինարարությունը, ինչպես գիտեք, «փող լվալու» ամենահարմար տեղն է։