Մինչև ԱԺ ընտրությունների սկսվելը Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում էր, որպեսզի ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակ կազմի։ Մարդկանց գրպանները «պլան» էին գցում ու բռնում, անհեթեթ մեղադրանքներ էին ներկայացվում ԲՀԿ–ականներին և այլն։ Սակայն Գագիկ Ծառուկյանը տեղի չտվեց այդ ճնշումներին և առանձին մասնակցեց ընտրություններին։
Մայիսի 6–ին ՀՀԿ–ն բազմակի քվեարկությունների, շրջիկ խմբերի, ընտրակաշառքի և ուռճացված ցուցակների օգնությամբ «հաղթանակ» տարավ՝ խորհրդարանում վերցնելով հսկիչ փաթեթ։ Շատ լավ իմանալով, որ ավելի քան 600 հազ. քվեն «թղթե» է՝ Սերժ Սարգսյանը ձգտում էր կոալիցիա կազմել մոտ կես միլիոն իրական ձայներ ստացած ԲՀԿ–ի հետ, սակայն այստեղ էլ անհաջողության մատնվեց։ Չօգնեցին ո՛չ քարոզչահոգեբանական էժանագին գրոհները, ո՛չ «մուտիլովկաները» և ո՛չ էլ ճնշումները։
Գագիկ Ծառուկյանի՝ կոալիցիա չմտնելու մասին հայտարարությունը նախևառաջ նշանակում էր, որ ԲՀԿ–ն նախագահական ընտրություններում ոչ միայն չի սատարելու Սերժ Սարգսյանին, այլ նաև դեմ է դուրս գալու ՀՀԿ ղեկավարին։ Սա չհասկանալը կամ չհասկանալու տալը քաղաքական անգրագիտության կամ հաճախորդության դրսևորում է։
Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած կազմակերպության դեմ «փողերի լվացման» մեղադրանքով քրեական գործ հարուցելով՝ Սերժ Սարգսյանն ակամայից բացահայտեց իր ներքին մտահոգությունները և տագնապները։ Ակնհայտ դարձավ, որ ի դեմս Վարդան Օսկանյանի՝ Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ տեսնում է լուրջ մրցակցի և փորձում իր սիրած ոճով պայքար մղել նրա դեմ, բայց պետք է ասել, որ այս ամենը հակառակ էֆեկտն է ունենալու։ Օսկանյանին մնում է միայն պահել բռնած գիծն ու Սարգսյանին կուլիսներից տեղափոխել քաղաքական և հրապարակային դաշտ, որտեղ «ֆուտբոլասերը» անչափ թույլ է։
Ինչ վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին, ապա դատելով ամենից՝ այն բավական թեժ է լինելու։ Ս. Սարգսյանն Օսկանյանի դեմ արված քայլով հերթական անգամ ցույց տվեց, որ ինքն առանց ցնցումների չի հեռանա։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, անկախ իր կամքից, հասարակությանը «մեսիջ» է հղում առ այն, որ դրական փոփոխությունների ձգտող մարդիկ մտածեն բացառապես հեղափոխական ճանապարհի մասին։ Հետևաբար, հետագա ապակայունացման ամբողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է։ Եթե նա պատրաստ չէ հեռանալ «ա լյա» Յուշչենկո, ապա մեղքն իր վիզը։
Զարմանալի է, բայց բոլոր ավտորիտար ղեկավարներին թվում է, թե իրենց կհաջողվի բռնություններով պահել իշխանությունը։ Մուբարաքին ու Քադաֆիին էլ էր թվում, թե հակառակորդների դեմ գործեր հարուցելով և անգամ ժողովրդի դեմ ուժ կիրառելով հնարավոր է մնալ աթոռին։ Իսկ հիմա որտե՞ղ են նրանք...
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի համար «դատարկ դհոլի» դեր կատարող կայքերն անդրադառնալով Վարդան Օսկանյանի հետ կապված խնդրին՝ շատ բնական էին համարել Սերժ Սարգսյանի քայլերը և հիացական գնահատականներ տվել իրենց տիրոջ «նագլիությանը»։ Քաղաքացիական արժեքներից ճամարտակողները, փաստորեն, չեն էլ թաքցնում, որ Գեղամյանից վաղուց խլել են «փոխանցիկ դհոլն» ու ծառայության անցել նախագահականում։
Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ իշխանամետ լրատվամիջոցներն արդեն «ավտոպիլոտ» ռեժիմով են պաշտպանում Սերժ Սարգսյանին, քանզի շատ լավ հասկանում են, որ շեֆի հեռացումը Բաղրամյան 26–ից անպայման հանգեցնելու է իրենց գործունեության անփառունակ վախճանին և դաժան դատաստանին։
«Անկախ» լրատվամիջոցները շատ լավ գիտեն, թե ինչով են այժմ զբաղված և, հետևաբար, անասնական վախ ունեն փոփոխություններից։ Նրանք արդեն բնազդով են պաշտպանում Սերժ Սարգսյանին։ Բայց ասեմ, որ երկու վախը մի մահ է։
Սերժ Սարգսյանի անհանգստության պատճառները