Լրահոս

29.05.2009 12:08


Վահե Դանիելյան. «Կարևոր է, որ հզորանան մեր երկրի կառույցները»

Սևծովյան համագործակցության շրջանակներում շարունակվում են  ոչ առևտրային կազմակերպություններին ծրագրում ներագվելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ ՀՀ էկոնամիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, ողջունելով համագործակցության շրջանակներում տեղի ունեցող սեմինարի մասնակիցներին, նշել է, որ նախարարությունը շատ ուրախ կլինի, եթե ոչ առևտրային կազմակերպություններն ավելի ակտիվ լինեն ծրագրի շրջանակներում։

- Եթե Եվրամիության ծրագրերը հիմանականում կոչված են եղել պետական կառույցներին աջակցել, ապա այս ծրագիրը ուղղակի միտված է ոչ առևտրային կազմակերպությունների՝  ՀԿ-ների, հիմնադրամաների կարողությունները ճիշտ օգտագործելուն և նրանց ավելի զարգացնելուն,-ասել է նա։ 

Վահե Դանիելյանը նշել է նաև,որ իրենք մի քիչ մտավախություն ունեն, թե  Սևծովյան տարածաշրջանի երկրները պատրաստ չեն կամ ի վիճակի չեն լինի ծրագրում միայն ոչ առևտրային կազմակերպություններ ներգրավելով՝ հաջողակ լինել։ Այդ պատճառով ծրագրում ընգրկվել են նաև միջազգայի կազմակերպություններ՝  ՄԱԿ, Համաշխարհային բանկ։

-Այնուամենայնիվ,  նշեմ, որ որքան էլ բարձր ենք գնահատում միջազգային կառույցներին, սա պետք է լինի ոչ առևտրային կազմակերպությունների դրսևորման հնարավորություն,-ասել է նա։ 

Վահե Դանիելյանի խոսքերով՝ միջազգային կազմակերպությունները հզոր եղել են ու կմնան, բայց կարևոր է, որ հզորանան մեր երկրի կառույցները։

Այս խորագրի վերջին նյութերը