Լրահոս

12.06.2012 13:27


Է. Նալբանդյան. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի»

Է. Նալբանդյան. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի»

Նախարար Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ գործող նախագահող, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Ուրախ եմ ողջունելու Հայաստանում ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորին:

Չնայած մեր երկու երկրները աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող խորը կապեր են հաստատված եղել մեր ժողովուրդների միջև:

Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը, ամրապնդումը և ընդլայնումը Իռլանդիայի հետ:

Մենք պարոն Գիլմորի հետ բավական արդյունավետ հանդիպում էինք ունեցել անցյալ տարի Դուբլինում և այս այցելության ժամանակ մենք օգտագործեցինք հնարավորությունը քննարկելու համար երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի, միջազգային խնդիրների լայն շրջանակ:

Հայաստանը աջակցել է Իռլանդիային որպես ԵԱՀԿ-ի նախագահող ընտրությանը և ես վերահաստատեցի, որ Հայաստանը նպաստելու է բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվելու է իռլանդական նախագահությունը՝ ուղղված ԵԱՀԿ-ի առավել արդյունավետ և կենսունակ կազմակերպություն դարձնելուն:

 Մենք քննարկեցինք Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը կազմակերպության  գործունեության երեք հարթություններում:

Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, իսկ Իռլանդիայի նախագահության կարևոր առաջնահերթություններից է կայունության ու խաղաղության ամրապնդումը Հարավային Կովկասում, ինչը կարևոր է նաև մեր երկրի համար:

Ես տեղեկացրեցի պարոն Գիլմորին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մենք համամիտ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի:

Այս առումով Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որոնք արտահայտվել են եռանախագահող երկրների նախագահների մակարդակով՝ Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում:

Մենք դեռ այսօր հնարավորություն ենք ունենալու շարունակել քննարկումները այլ հարցերի շուրջ: 

Այս խորագրի վերջին նյութերը