Լրահոս

29.05.2009 12:48


Ինչո՞ւ չպետք է միջազգային արժեքները մնան մեր երկրում

Էկոնոմիկային նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը Սևծովյան համագործակցության շրջանակներում ընթացող սեմինարի ժամանակ ասել է, որ չնայած ծրագիրը տարածաշրջանային է, բայց իրենք ծրագրում միջազգային կառույցների էլ են ընդգրկել։

-Տարածաշրջանի երկրները կարող են ի վիճակի չլինել ինքնուրույն իրականցնել ծրագրերը։ Բայց չպետք է նաև մոռանալ, որ միջազգային կառույցները՝ ՄԱԿ, Համաշխարհային բանկ, ինչպիսի հզոր կառույցներ որ կան, այնպես էլ  մնալու են. ոչինչ չի փոխվի, իսկ այն արժեքները, որ պիտի մնան մեր երկրում, չեն մնա,-ասել է նա։

Իսկ թե ինչո՞ւ միջազգային արժեքները չպետք է մնան մեր երկրում, Վահե Դանիելյանը ասել է, որ մտավախություն կա, թե ծրագրի նկատմամբ  հայաստանյան ոչ առևտրային կազմակերպությունները կարող են անտարբեր լինել։ Նա բոլոր կազմակերպություններին կոչ է արել ավելի ակտիվ լինել։

 

Այս խորագրի վերջին նյութերը