Լրահոս

12.06.2012 15:31


Առաջին անգամ Երևանում կհնչի Տիգրան Մանսուրյանի համադիր երգերի երգաշարը

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միության դահլիճում երաժշտական պրեմիերա է: Առաջին անգամ Երևանում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` համադիր երգերի «Canti Paralelli» (Զուգահեռ երգեր) երգաշարը, որ մաեստրոն ավարտել է միայն 2012թ.: 

 

Շարքի ոկալ պարտիան կկատարի սոպրանո Շուշիկ Պարսումյանը (ԱՄՆ), իսկ դաշնամուրայինը` կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը (Հայաստան): Համերգին անձամբ ներկա է լինելու և մեկնաբանություններով ու վերլուծությամբ հանդես կգա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

 

Դաշնամուրի և վոկալի համար գրված այս երգաշարը ստեղծված է հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծական նմուշներն իրար հետ զույգերով զուգահեռաբար համադրելու միջոցով: Այսպես` շարքի մեջ զետեղված են Պաղտասար  Դպիրի  (1.ա.) «Տաղ կորուսեալ սիրելոյ», (1.բ.) «Վասն սիրոյ», Եղիշե  Չարենցի (2.ա.) «Կապույտ լճի վրա», (2.բ.) «Եվ մի իրիկուն», Ավետիք  Իսահակյանի (3.ա.) «Իմ հոգին», (3.բ.) «Լեռների վրա ձնել է...», Վահան Տերյանի (4.ա.) «Աշնան երգ», (4.բ.) «Իմ խաղաղ երեկոն» բանստեղծությունները: 

Այս խորագրի վերջին նյութերը