Լրահոս

12.06.2012 15:30


Բրյուսովի ռեկտորի պաշտոնի համար մնաց մեկ թեկնածու

Բրյուսովի ռեկտորի պաշտոնի համար մնաց մեկ թեկնածու

Քիչ առաջ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թեկնածու Վաղարշակ Մադոյանն ինքնաբացարկ է հայտարարել։ Այսպիսով՝ համալսարանի ռեկտորի միակ թեկնածուն բուհի նախկին պրոռեկտոր Գայանե Գասպարյանն է։

Այս պահին դեռ ընթանում է համալսարանի ռեկտորի ընտրությունների քվեարկությունը։

Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից ազատված Սուրեն Զոլյանն այդ ընտրությունները անօրինական է համարում։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը