Լրահոս

29.05.2009 14:04


Ստեփան Սաֆարյան. «Ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը առավելապես մի քանի տոկոսի պայքարի մեջ են մտել»

Ստեփան Սաֆարյան. «Ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը առավելապես մի քանի տոկոսի  պայքարի մեջ են մտել»

-Եթե գնահատական տալու լինենք քարոզարշավին մասնակցող ուժերի վարած քարոզչությանը, ապա պետք է ասել, որ, իհարկե, քաղաքական մրցակցություն ասվածը շատ պայմանական  կարելի է վերագրել այս ընտրական քարոզարշավին։ Պատճառն այն է, որ, ըստ էության, ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, կառանձնացնեմ ՀԱԿ-ին, առավելապես մի քանի տոկոսի կռվի մեջ են մտել,-այսպիսի հայտարարություն է արել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։

-Բնականաբար, նման իրավիճակում արդեն իսկ կարելի է ասել, որ մինչև ընտրությունների օրը փորձ կարվի հասարակությանը ներկայացնել այն ցուցանիշները, որոնք ակնկալում են տեսնել այդ ուժերը։

Քարոզարշավի ժամանակ քննադատություն հնչեցնելու տեսանկյունից Ս. Սաֆարյանն առանձնացնել նաև ՀՅԴ-ին։

Այս խորագրի վերջին նյութերը