Լրահոս

29.05.2009 14:22


Կանանց ներկայությունը խորհրդարանում նպաստում է հարցերն ավելի արդյունավետ քննարկելուն

Կանանց ներկայությունը խորհրդարանում նպաստում է հարցերն ավելի արդյունավետ քննարկելուն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված կին դիվանագետների և Դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամների հետ։

Ա. Պետրոսյանը հյուրերին փոխանցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները և ջերմ բարեմաղթանքները։ Ներկայացվել է նաև ԱԺ գործունեությունը, լիազորությունները, կառուցվածքը, հանրապետության կյանքում ունեցած ԱԺ դերակատարությունը, իշխանության տարբեր ճյուղերի փոխհարաբերությունները, զսպումների և հակակշիռների մեխանիզմները:

Անդրադառնալով օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածությանը՝ Ա. Պետրոսյանը նշել է, որ նրանց թիվը, նախորդ խորհրդարանների համեմատ, որոշակիորեն մեծացել է, իսկ տղամարդ պատգամավորների հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: Նա համաձայնել է Դիվանագետների կանանց ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանի դիտարկմանը, թե կանանց ներկայությունը խորհրդարանում նպաստում է առավել հանդուրժողական մթնոլորտի ձևավորմանը և հարցերն ավելի արդյունավետ քննարկելուն

Ա. Պետրոսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից, հյուրերին հրավիրել է ներկա գտնվել ԱԺ բակում հունիսի 1-ին անցկացվելիք՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված  միջոցառմանը:

Այս խորագրի վերջին նյութերը