Լրահոս

13.06.2012 23:11


Պորտուգալիա-Դանիա` 3:2

Պորտուգալիա-Դանիա` 3:2

Եվրո-2012 առջնության, «B» խմբի շրջանակներում, հանդիպեցին Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները:

Առաջին տուրում պորտուգալացիները պարտվել էին Գերմանիային, իսկ Դանիան հաղթել էր Հոլանդիային:

Առաջին խաղակեսում, անկյունային հարվածի իրացումից հետո, Պորտուգալիայի հավաքականի առաջատարներից Պեպեն բացեց հաշիվը:

Քիչ անց Պոշտիգան երկրորդ գոլը խփեց Դանիայի հավաքականի դարպասը:

Այնուհանդերձ, դանիացիները կարողացան մինչև ընդմիջում կրճատել հաշվի տարբերությունը:
Երկրորդ խաղակեսում Բենդտները երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը և հավասարեցրեց հաշիվը: Փոխարինման մտած Վարելան հրաշալի հարվածով փրկեց պորտուգալացիներին՝ խփելով հաղթական գոլը։

Այս խորագրի վերջին նյութերը