Լրահոս

29.05.2009 15:01


«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հետևելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հետևելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Freedom House»-ի Եվրոպայի բաժնի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովն ասել է.

«Երևանի ավագանու ընտրությունները կարևոր հնարավորություն են տալիս վերականգնել քաղաքացիների վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, և այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել»։

Փաստելով, որ կիրակի օրվա ընտրություններում, Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ, Երևանի քաղաքապետը կընտրվի քվեարկությամբ և ոչ թե կնշանակվի նախագահի կողմից, հեղինակավոր կազմակերպությունն ընդգծել է.

«Այս ընտրություններին ուշադրությամբ հետևելու է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, որն անցած տարվա ընտրություններից հետո սառեցրել է Հայաստանին հատկացվելիք 236 միլիոն դոլարի օգնության մի մասը, և ներկայումս հետևում է՝ արդյոք «ժողովրդավարական կառավարման» վիճակը երկրում բարելավվե՞լ է»:

 

Այս խորագրի վերջին նյութերը