Ստեփան Սաֆարյան. «Հույս ունեմ, որ այս ընտրությունները լրացուցիչ բեռ չեն դառնա մեր ներքին քաղաքական օրակարգում»
Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ասել է.
-Ճակատագրի բերմամբ հերթական անգամ Հայաստանին արտաքին աշխարհում սպասվող կարևորագույն իրադարձություններին նախորդում է բավական լուրջ ներպետական իրադարձություն, այնպիսին, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են։ Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների փոխկապակցվածությունը, և այս կտրվածքով այս ընտրությունները հերթական խարանը չեն դառնա մեր պետականության համար։ Ինչպես նաև լրացուցիչ բեռ չեն դառնա մեր ներքին քաղաքական օրակարգում, այնպես, ինչպես դարձան փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները՝ մարտիմեկյան արյունոտ վերջաբանով հանդերձ։
Պատգամավորի ենթադրությամբ՝ հիմնական մրցակից ուժերը երեքն են՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն։
-Հատկապես ուշագրավ էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցած ցածր ինտենսիվությամբ կոնֆլիկտը, որն իրականում վերաբերում էր մի խնդրի, թե արդյոք ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն միասի՞ն են ձևավորելու քաղաքային իշխանությունը, թե՞ նրանցից որևէ մեկն ունենալու է այնպիսի ակնհայտ առավելություններ, ինչը թույլ կտա միանձյա ձևավորել քաղաքային իշխանությունը։ Պատահական չէ, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև պայքարը սկսվեց այն բանից հետո, երբ ԲՀԿ-ի կողմից Ադիբեկյանի հրապարակած արդյունքներն ընկալվեցին որպես մեսիջ, որ Հանրապետական կուսակցությունը կարող է ունենալ 41 տոկոս քվե ընտրությունների արդյունքում, ինչը թույլ կտա նրան ունենալ քաղաքապետ և միանձնյա ձևավորել քաղաքային իշխանությունը։
Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն մտադրություն չունի զիջելու քաղաքապետի պաշտոնը որևէ այլ միավորի, ընդհուպ՝ ԲՀԿ-ին, իսկ ԲՀԿ-ի կողմից առկա է ցանկություն՝ չլինել երկրորդը։