Լրահոս

29.05.2009 16:02


Թաթուլ Մանասերյան. «Դրամական էմիսիան դրամական միջոցների ավելացման միակ ձևը չէ»

Թաթուլ Մանասերյան. «Դրամական էմիսիան դրամական միջոցների ավելացման միակ ձևը չէ»

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով իջեցրել է և հայտարարել, որ գնալու է դրամական ծավալների մեծացման։ «Լրացուցիչ փող «տպվելո՞ւ է», թե՞ ոչ» հարցին ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանել է.

-Դրամական էմիսիան դրամական միջոցների ավելացման միակ ձևը չէ։ Մենք այսօր արդեն միլիարդուկես դոլարի գումարներ ենք ակնկալում դրսից։ Համաձայնագրեր և պայմանագրեր կնքված են և՛ Համաշխարհային բանկի, և՛ Ռուսաստանի Դաշնության հետ, և առաջին տրանշերն արդեն տրամադրվում են։ Սրանք նաև այն միջոցներն են, որոնք տրամադրելի են լինելու։ Փող տպելն այնպիսի բան է, որ ես կանխատեսումներ անել չեմ կարող։ Կախված տնտեսական իրավիճակից, հնարավոր է, որոշում կայացվի տպել կամ չտպել։ Դա իրավիճակային որոշում կլինի։ Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքն իմ կողմից քննադատվել է, և ես ուրախ եմ, որ այսօր գնում է նվազման տենդենցը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատել էր մեկ տոկոսային կետով՝ 7,5%-ից դարձնելով 6,5%։

 

Այս խորագրի վերջին նյութերը