Russia Finance-2009-ի հարցազրույցը Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ
-Հարգելի՛ պարոնՍուքիասյան, բարիավանդույթդարձածմերհարցազրույցն այսանգամ, կարծումեմ, կունենաորոշակիառանձնահատկություն՝ կապվածհամաշխարհայինֆինանսատնտեսականճգնաժամիհետ: Ընթերցողի համար հետաքրքիրկլինիծանոթանալՀայաստանիբանկայինհամակարգիներկայացուցչիտեսակետներին: Սակայն, սկսենքՀայէկոնոմբանկիգործունեությանտարեկանարդյունքներից: Անկեղծասած, լսելեմ, որ 2008թ. տարբերպատճառներովբավականինբարդտարիէրՁերընտանիքինպատկանողընկերությունների և ձեռնարկություններիհամար:
-Այո, 2008թ. լարված տարի էր ամբողջ Հայաստանի համար՝ հաշվի առնելով նախագահական ընտրություններն ու դրանց հետևած ցավալի իրադարձությունները: Սակայն գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայէկոնոմբանկն ապացուցեց իր համբավը որպես կայուն, վստահելի, պրոֆեսիոնալ ֆինանսական հաստատության և պատվով դուրս եկավ երբեմն անելանելի թվացող իրավիճակներից: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր էլ Հայէկոնոմբանկը շարունակում է մնալ Հայաստանի եզակի համակարգաստեղծ ֆինասական հաստատություններից մեկը: Որպես ասածիս վառ ապացույց՝ ներկայացնեմ միայն մեկ թիվ. բանկի բաժնետոմսերի միջին շուկայական արժեքն անցյալ տարվա ընթացքում աճեց ավելի քան 24%-ով (ըստ «NASDAQ OMX Group»-ArmEx 2007-2008թթ. բանկի բաժնետոմսերի գնանշման տվյալների): Ասեմ նաև, որ Հայէկոնոմբանկը հայաստանյան միակ բանկն է, որի բաժնետոմսերը ցուցակվում են «NASDAQ OMX Group»-ի մեջ մտնող՝ Հայաստանի ֆոնդային բորսայի «B» հարթակում: Իսկ «ArmRating/GlobalRating» վարկանիշային գործակալության կողմից Հայէկոնոմբանկին շնորհվեց «BB+» վարկանիշը' «հնարավոր բարձրացում» կանխատեսմամբ:
-Ձերասածիցտպավորությունէստեղծվում, թե համաշխարհայինֆինանսականճգնաժամը 2008թ. որևէազդեցությունչունեցավՀայաստանիվրա:
-Ո՛չ, ես այդպիսի գնահատական չեմ տվել: Պարզապես, Հայաստանի բորսան չենթարկվեց այն ցնցումներին, որոնք վիճակվեցին զարգացած երկրների բորսաներին: Այստեղ այլ են շուկայի ծավալները, զարգացման աստիճանը, մի խոսքով՝ մեզ մոտ շուկան կայացման փուլում է, ինտեգրված չէ համաշխարհային տնտեսությանը: Այլ կերպ ասած՝ ուժգին փոթորիկները լինում են օվկիանոսներում, բայց ոչ լճակներում: Այնուամենայնիվ, եթե անցյալ տարին Հայաստանի բանկային համակարգը կարողացավ ավարտել նվազագույն կորուստներով, ապա այս տարի իրավիճակը կտրուկ փոփոխվեց: Օրինակ, ս.թ. մարտ ամսին ազգային դրամի կտրուկ արժեքազրման (մեկ օրում՝ մոտ 22%) հետևանքով երկրի բանկային համակարգը կրեց մոտ 14 մլն դոլարի վնաս: Եվրոպական երկրի քաղաքացուն այս թիվը միգուցե շատ փոքր թվա, սակայն մեր փոքր, թերզարգացած երկրի համար դա բավական շոշափելի գումար է:
Իսկ ճգնաժամը վաղուց արդեն Հայաստանում է. կանգ են առնում արդյունաբերական ձեռնարկությունները, աճում է գործազրկությունը, անկում է ապրում ապրանքների սպառումը, չեն ապահովվում բյուջեի մուտքերը և այլն:
-Կարծում եմ, իրենց չարդարացրեցին ռիսկերի կառավարման, ներքին և արտաքին հսկողության, կորպորատիվ կառավարման ընդունված մոդելներն ու համակարգերը: Դատեք ինքներդ. միթե՞ հնարավոր կլիներ յուրացնել կամ փոշիացնել 50 մլրդ դոլարի հասնող ակտիվները (ինչպես եղավ Մեդոֆի հայտնի ֆինանսական բուրգի պարագայում), եթե արդյունավետ աշխատեին այս համակարգերը: Ամերիկյան նախագահներից Ռոնալդ Ռեյգանը սիրում էր կրկնել. «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր»: Նույն սկզբունքը առավել ևս պետք է աշխատեր ֆինանսների աշխարհում: Չաշխատեց, և արդյունքները մեր առջև են:
-Անվիճելիէ, որայսամենըհետևանքէրթե՛ միջազգային, թե՛ պետականկարգավորողմարմիններիթերիաշխատանքների: Սակայնխոստովանենք, որկառավարություններընույնայդկառույցներիհետհամատեղարագարձագանքեցինբանկերիկողմիցարձակվող «SOS» ազդակներինևմիշարքֆինանսականհաստատություններինպատկառելիֆինանսականօգնությունհատկացրեցին:
-Այո, բայց խնդիրը ճգնաժամերի կանխարգելումն է, այլ ոչ թե արդեն բռնկված հրդեհը մարելը, երբ վնասներն արդեն կան. պատկերավոր ասած՝ ինչ-որ գույք արդեն վնասված է: Ուրեմն, ճգնաժամը լուրջ զգուշացում է թե՛ տեսաբանների, թե՛ ֆինանսական ոլորտը կարգավորող միջազգային կառույցների համար: Լոկ ֆինանսական ներարկումներով խնդիրները չեն լուծվի: Իմ մտահոգությունները պահպանվում են, սխալները կարծես շարունակվում են:
-Ի՞նչընկատիունեք:
-Ասենք, ես ոգևորված չեմ ճգնաժամի վերացման նպատակով և գումարներ տրամադրելու պատրվակով բանկերի կապիտալում պետության մասնակցությունը մեծացնելուն: Նախ, պետությունն ամենաարդյունավետ բիզնեսմենը չէ, և այդ ճշմարտությունը ոչ-ոք դեռևս չի հերքել: Համոզված եմ, որ վերահսկողական ֆունկցիաները պետությունները կարող են և պետք է իրականացնեն՝ առանց մասնավոր ձեռնարկությունում ղեկավարման ֆունկցիաներ կիրառելու:
Այս ճգնաժամի հետևանքով որոշակի հարցականի տակ են դրվում «առաջատար միջազգային փորձ» տիպի հասկացությունները: Անհրաժեշտություն է առաջացել ձևավորել միջազգային նոր գործնական կառույցներ, որպեսզի առավել հիմնավոր վերլուվծեն սխալներն ու բացթողումները, հանրությանը առաջարկվեն համաշխարհային տնտեսության և ֆինանսաբանկային ոլորտի կարգավորման ու զարգացման նոր տեսություններ, լուծումներ, զարգացման մոդելներ:
Եվս մեկ նկատառում: Այս ճգնաժամը ես կբնութագրեի որպես «պարտքային ճգնաժամ»՝ պայմանավորված փոխառությունների աննախադեպ աճով: Զարգացած երկրներում կտրուկ աճեց խզումն իրական արտադրության և պարտքի միջև: Իսկ խնդիրներն առաջացան այն պահից, երբ փոխառությունների դիմաց գրավադրված անշարժ գույքի գները ոչ միայն դադարեցին աճել, այլև սկսեցին արագ նվազել:
-Դուք իրավացի եք, 2008թ. փորձություններով լի էր մեր երկրի և՛ քաղաքական դաշտի, և՛ տնտեսության համար: Հատկապես այն ծանր էր մեր ընտանիքին պատկանող ֆինանսատնտեսական կառույցների համար: Եվ այդ պայմաններում Հայէկոնոմբանկն ընտրեց ռիսկերի կառավարման այնպիսի ռազմավարություն, որի կիռարմամբ, շահութաբերության որոշակի նվազման պայմաններում, ապահովվեց բարձր իրացվելիություն:
Բանկի ընտրած գործելաոճը տվեց իր արդյունքները նաև մեր՝ որպես հուսալի գործընկերոջ հանդեպ վստահության պահպանման և հետագա զարգացման առումով: Խորացվեց համագործակցությունը և՛ բանկի ռազմավարական գործընկեր ու բաժնետեր ՎԶԵԲ-ի, և՛ ավանդական գործընկերների' KFW և IFC հետ' նոր բանկային պրոդուկտների ներդրման, վարկային ծրագրերի իրականացման ուղղությամբ և այլն: 2008թ. փետրվարին կնքվեց նաև վարկային պայմանագիր Սևծովյան Առևտրի և զարգացման բանկի հետ, ստացված ռեսուրսները ուղղվում են փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը:
Գործարարության այս սեգմենտն է, որ պահանջում է լիակատար օժանդակություն և՛ պետության, և՛ ֆինանսավարկային կառույցների կողմից: Հատկապես այս ճգնաժամի դասերից մեկն այն է, որ դինամիկ զարգացող մանր ու միջին բիզնեսը հնարավորություն կտա ապագայում խուսափել խոշոր տնտեսական ցնցումներից, քանի որ այն ավելի ճկուն է, ինքնակարգավորվող, դիվերսիֆիկացված: Մեր բոլոր վերլուծությունները ցույց տվեցին, որ Հայէկոնոմբանկի որդեգրած քաղաքականությունը, այն է՝ միջին և մանր բիզնեսը որպես ռազմավարական գործընկեր դիտելը, մեզ հնարավորություն է տալիս դիմակայել այս ճգնաժամային մարտահրավերներին:
Սարիբեկ Սուքիասյան.
Russia Finance-2009-ի հարցազրույցը Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ
-Հարգելի՛ պարոն Սուքիասյան, բարի ավանդույթ դարձած մեր հարցազրույցն այս անգամ, կարծում եմ, կունենա որոշակի առանձնահատկություն՝ կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Ընթերցողի համար հետաքրքիր կլինի ծանոթանալ Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցչի տեսակետներին: Սակայն, սկսենք Հայէկոնոմբանկի գործունեության տարեկան արդյունքներից: Անկեղծ ասած, լսել եմ, որ 2008թ. տարբեր պատճառներով բավականին բարդ տարի էր Ձեր ընտանիքին պատկանող ընկերությունների և ձեռնարկությունների համար:
-Այո, 2008թ. լարված տարի էր ամբողջ Հայաստանի համար՝ հաշվի առնելով նախագահական ընտրություններն ու դրանց հետևած ցավալի իրադարձությունները: Սակայն գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայէկոնոմբանկն ապացուցեց իր համբավը որպես կայուն, վստահելի, պրոֆեսիոնալ ֆինանսական հաստատության և պատվով դուրս եկավ երբեմն անելանելի թվացող իրավիճակներից: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր էլ Հայէկոնոմբանկը շարունակում է մնալ Հայաստանի եզակի համակարգաստեղծ ֆինասական հաստատություններից մեկը: Որպես ասածիս վառ ապացույց՝ ներկայացնեմ միայն մեկ թիվ. բանկի բաժնետոմսերի միջին շուկայական արժեքն անցյալ տարվա ընթացքում աճեց ավելի քան 24%-ով (ըստ «NASDAQ OMX Group»-ArmEx 2007-2008թթ. բանկի բաժնետոմսերի գնանշման տվյալների): Ասեմ նաև, որ Հայէկոնոմբանկը հայաստանյան միակ բանկն է, որի բաժնետոմսերը ցուցակվում են «NASDAQ OMX Group»-ի մեջ մտնող՝ Հայաստանի ֆոնդային բորսայի «B» հարթակում: Իսկ «ArmRating/GlobalRating» վարկանիշային գործակալության կողմից Հայէկոնոմբանկին շնորհվեց «BB+» վարկանիշը' «հնարավոր բարձրացում» կանխատեսմամբ:
-Ձեր ասածից տպավորություն է ստեղծվում, թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամը 2008թ. որևէ ազդեցություն չունեցավ Հայաստանի վրա:
-Ո՛չ, ես այդպիսի գնահատական չեմ տվել: Պարզապես, Հայաստանի բորսան չենթարկվեց այն ցնցումներին, որոնք վիճակվեցին զարգացած երկրների բորսաներին: Այստեղ այլ են շուկայի ծավալները, զարգացման աստիճանը, մի խոսքով՝ մեզ մոտ շուկան կայացման փուլում է, ինտեգրված չէ համաշխարհային տնտեսությանը: Այլ կերպ ասած՝ ուժգին փոթորիկները լինում են օվկիանոսներում, բայց ոչ լճակներում: Այնուամենայնիվ, եթե անցյալ տարին Հայաստանի բանկային համակարգը կարողացավ ավարտել նվազագույն կորուստներով, ապա այս տարի իրավիճակը կտրուկ փոփոխվեց: Օրինակ, ս.թ. մարտ ամսին ազգային դրամի կտրուկ արժեքազրման (մեկ օրում՝ մոտ 22%) հետևանքով երկրի բանկային համակարգը կրեց մոտ 14 մլն դոլարի վնաս: Եվրոպական երկրի քաղաքացուն այս թիվը միգուցե շատ փոքր թվա, սակայն մեր փոքր, թերզարգացած երկրի համար դա բավական շոշափելի գումար է:
Իսկ ճգնաժամը վաղուց արդեն Հայաստանում է. կանգ են առնում արդյունաբերական ձեռնարկությունները, աճում է գործազրկությունը, անկում է ապրում ապրանքների սպառումը, չեն ապահովվում բյուջեի մուտքերը և այլն:
-Հայաստանյան բանկիրի տեսակետից՝ որո՞նք էին համաշխարհային ճգնաժամի պատճառները:
-Կարծում եմ, իրենց չարդարացրեցին ռիսկերի կառավարման, ներքին և արտաքին հսկողության, կորպորատիվ կառավարման ընդունված մոդելներն ու համակարգերը: Դատեք ինքներդ. միթե՞ հնարավոր կլիներ յուրացնել կամ փոշիացնել 50 մլրդ դոլարի հասնող ակտիվները (ինչպես եղավ Մեդոֆի հայտնի ֆինանսական բուրգի պարագայում), եթե արդյունավետ աշխատեին այս համակարգերը: Ամերիկյան նախագահներից Ռոնալդ Ռեյգանը սիրում էր կրկնել. «Վստահի՛ր, բայց ստուգի՛ր»: Նույն սկզբունքը առավել ևս պետք է աշխատեր ֆինանսների աշխարհում: Չաշխատեց, և արդյունքները մեր առջև են:
-Անվիճելի է, որ այս ամենը հետևանք էր թե՛ միջազգային, թե՛ պետական կարգավորող մարմինների թերի աշխատանքների: Սակայն խոստովանենք, որ կառավարությունները նույն այդ կառույցների հետ համատեղ արագ արձագանքեցին բանկերի կողմից արձակվող «SOS» ազդակներին և մի շարք ֆինանսական հաստատություններին պատկառելի ֆինանսական օգնություն հատկացրեցին:
-Այո, բայց խնդիրը ճգնաժամերի կանխարգելումն է, այլ ոչ թե արդեն բռնկված հրդեհը մարելը, երբ վնասներն արդեն կան. պատկերավոր ասած՝ ինչ-որ գույք արդեն վնասված է: Ուրեմն, ճգնաժամը լուրջ զգուշացում է թե՛ տեսաբանների, թե՛ ֆինանսական ոլորտը կարգավորող միջազգային կառույցների համար: Լոկ ֆինանսական ներարկումներով խնդիրները չեն լուծվի: Իմ մտահոգությունները պահպանվում են, սխալները կարծես շարունակվում են:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Ասենք, ես ոգևորված չեմ ճգնաժամի վերացման նպատակով և գումարներ տրամադրելու պատրվակով բանկերի կապիտալում պետության մասնակցությունը մեծացնելուն: Նախ, պետությունն ամենաարդյունավետ բիզնեսմենը չէ, և այդ ճշմարտությունը ոչ-ոք դեռևս չի հերքել: Համոզված եմ, որ վերահսկողական ֆունկցիաները պետությունները կարող են և պետք է իրականացնեն՝ առանց մասնավոր ձեռնարկությունում ղեկավարման ֆունկցիաներ կիրառելու:
Այս ճգնաժամի հետևանքով որոշակի հարցականի տակ են դրվում «առաջատար միջազգային փորձ» տիպի հասկացությունները: Անհրաժեշտություն է առաջացել ձևավորել միջազգային նոր գործնական կառույցներ, որպեսզի առավել հիմնավոր վերլուվծեն սխալներն ու բացթողումները, հանրությանը առաջարկվեն համաշխարհային տնտեսության և ֆինանսաբանկային ոլորտի կարգավորման ու զարգացման նոր տեսություններ, լուծումներ, զարգացման մոդելներ:
Եվս մեկ նկատառում: Այս ճգնաժամը ես կբնութագրեի որպես «պարտքային ճգնաժամ»՝ պայմանավորված փոխառությունների աննախադեպ աճով: Զարգացած երկրներում կտրուկ աճեց խզումն իրական արտադրության և պարտքի միջև: Իսկ խնդիրներն առաջացան այն պահից, երբ փոխառությունների դիմաց գրավադրված անշարժ գույքի գները ոչ միայն դադարեցին աճել, այլև սկսեցին արագ նվազել:
-2008թ. Հայաստանում քաղաքական ռիսկերը (նկատի ունեմ առաջին հերթին նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդող իրադարձությունները) զուգորդվեցին միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ: Այդ պայմաններում ինչպե՞ս կարողացաք հասնել դրական արդյունքների: